«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկ Բիլբաո». Ալեքսանդր Վիշնեւսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/TQ6f9WeCkH4
Ողջույն բոլորին ! Ես Ալեքսանդր Վիշնեւսկին եմ, «Спорт-экспресс»-ի համար սպասում եմ «Սպարտակի» ֆուտբոլիստ Լորենցո Մելգարեխոյին, որպեսզի հարցազրույց վերցնեմ: Իսկ այժմ կա դեռ մի փոքր ժամանակ, եւ ես կկիսվեմ իմ մտքերով «Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկ Բիլբաո» հանդիպման վերաբերյալ:
Զիդանի թիմի համար ավարտվեց բարենպաստ օրացույցը, որում թիմը 5 խաղ անցկացրեց հեշտ մրցակիցների հետ եւ այդ խաղերին պատրաստվելու համար ուներ մի ամբողջ շաբաթ: Վերջապես սկսվում են Զիդանի թիմի լուրջ փորձությունները: Ամեն ինչ սկսվում է «Աթլետիկի» հետ խաղով, իսկ այնուհետեւ կլինի «Ռոմայի» հետ հանդիպումը, որի հետ պետք է հաշվի նստել: Հնարավոր է, «Ռոմայի» հետ խաղի համար մի քանի խաղացողներ հանգիստ ստանան: Ներկա եղա «Ռեալի» վերջին հանդիպմանը Գրանադայում: Թիմն երկակի տպավորություն թողեց: Ամենից շատ ինձ հիասթափեցրեց Իսկոն: Հնարավոր է` պարզապես նրա մոտ օրը չստացվեց, բայց սխալ փոխանցումները, որոնցից սկսվում էին «Գրանադայի» հակագրոհները, ինձ շատ զարմացրեց: Խամես Ռոդրիգեսը եւս այդքան լավ տպավորություն չթողեց: Բեյլը կրկին չէր խաղում եւ ամենայն հավանականությամբ չի հասցնի վերականգնվել մինչ «Աթլետիկի» հետ հանդիպումը: Բացի դրանից, «Ռեալը» 3 խաղով կորցրեց իր առանքային եզրային պաշտպան Մարսելոյին: Մոդրիչն ու Կարվախալը նույնպես փոքրիկ վնասվածքներով էին խաղում: Նրանց կարող են խնայել: Երկու ֆուտբոլիստներն էլ լուրջ կորուստներ են, քանզի համարժեք փոխարինողներ չունեն:
Այնպես որ, «Ռեալին» այդքան հեշտ չի լինի: Եվ այս անգամ չարժի սպասել տնային հանդիպումներին սովոր 5:0 հաշվով հաղթանակը, որոնք եղել են Զիդանի գլխավորությամբ նախորդ 3 խաղերում: «Աթլետիկն» այլ մակարդակի թիմ է: Ճիշտ է` թիմը վերջին տարիներին անհաջող է հանդես գալիս «Սանտիագո Բերնաբեուում», գրեթե միշտ պարտվում է ու շատ բաց թողնում, բայց այժմ ավելի լավ վիճակում են, քան վերջին տարիներին: Կարծում եմ` «Աթլետիկը» կկարողանա պայքար մղել:
Ամենասկզբից մտածել էի առաջարկել «Աթլետիկի» (+2) կամ (+2,5) ֆորայով հաղթանակը, բայց ճիշտն ասած` գործակիցներն այդքան էլ չուրախացրեցին եւ ընտրեցի այլ խաղադրույք. կառաջարկեի խաղադրույք կատարել «Ռեալի» մաքուր հաղթանակի վրա, բայց դրա գործակիցը այդքան էլ բարձր չէ: Այնպես որ, խաղադրույք եմ կատարում ««Ռեալի» հաղթանակ ու տոտալ 4,5 գոլից քիչ» տարբերակով: Այս տարբերակի համար սահմանված է 2-ից ավել գործակից (2,08): Իմ կարծիքով` իրադարձության հավանականության եւ գործակցի հարաբերականությունը լավն է: Չեմ կարծում, որ «Ռեալը» խոշոր հաշվով կհաղթի, ինչպես մինչ սա արել էր: Համեստ հաղթանակ կլինի` 3:1 կամ 4:0: 4:0 հաշվով համեստ հաղթանակը մեզ լիովին կբավականացնի: Բայց կարծում եմ` ամենայն հավանականությամբ գրանցվի 3:1 հաշիվը: «Ռեալը» կխնայի ուժերը, որպեսզի ավելի լավ խաղա «Ռոմայի» հետ: Առաջնությունում արդեն հասկանալի է, որ ամենայն հավանականությամբ «Բարսան» հերթական տիտղոսը նվաճի: «Ռեալին» պետք է կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի վրա: Այնտեղ խաղացողների ուժերը պետք կգան: Շնորհակալություն !
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: