«Ռեալ» — «Լիվերպուլ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

22:45, 26 մյս 2018
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության կրկնակի հաղթող, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Ռեալ» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ: Նա կանխատեսում է տանտերերի հաղթանակը: 

Չեմպիոնների լիգայի եզրափակիչն արդեն իրադարձություն է: Մադրիդցիների համար սա երրորդ անընդմեջ եզրափակիչը կլինի: Նրանք կարող են հերթական ռեկորդը սահմանել: Զինեդին Զիդանի թիմը եզրափակչին մոտեցել է լիարժեք մարտական կազմով: Շատ հետաքրքիր կլինի նայել «սերուցքայինների» պաշտպանության դեմ «Լիվերպուլի» հարձակման գծին: Եվ հակառակը՝ մերսիսայդցիների պաշտպանության դեմ «Ռեալի» հարձակմանը:

Ինձ թվում է, որ «արքայական» ակումբը կհաղթի: «Ռեալն» ամենուժեղ պաշտպանական գիծը չունի, բայց «Լիվերպուլի» հարձակման և պաշտպանության միջև անհամապատասխանությունն ավելի մեծ է:

Եթե անգլիական ակումբը պաշտպանությունում առավելագույնս հուսալի խաղան, ապա նրանք «Ռեալին» հակագրոհների վրա պատժելու հնարավորություն կունենան: Սակայն վերջինս ևս պատրաստվում է և հաշվի կառնի նույն «Մանչեսթեր Սիթիի» սխալները, որն անվանապես ուժեղ էր, տիրում էր գնդակին, բայց այնուամենայնիվ պարտվեց: Եվ մենք գիտենք, թե ինչպես պարտվեց:

Ես այստեղ «սերուցքյաինների» նվիրյալը կմնամ ու կվերցնեմ «Ռեալի» հաղթանակի տարբերակը: Հենց այն պատճառով, որ «Ռեալի» պաշտպանության և հարձակման գծի միջև բալանսն ավելի լավն է: Հետաքրքիր ֆուտբոլ կլինի: Կիևում ներկայացում կլինի, ես դրանում չեմ կասկածում:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, եզրափակիչ
22:45/26 մյս
«Ռեալ» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ