«Ռեալ» – «Լևանտե»: Եգոր Տիտովի կանխատեսումը

23:30, 12 մյս 2022
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Ռեալ» – «Լևանտե» իսպանական Լա լիգայի 36-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ռեալը» նորընծա չեմպիոնն է։ «Աթլետիկոյի» դեմ նախորդ տուրի խաղում Անչելոտին երկրորդ կազմն էր դաշտ դուրս բերել։ Պահեստայինների նստարանին էին մնացել մի շարք առաջատար խաղացողներ՝ Կուրտուան, Բենզեման, Վինիսիուսը, Մոդրիչը։ «Ռեալը» պարտվեց նվազագույն հաշվով, բայց խաղի վերջնամասում բավական ակտիվ էր և մի քանի գոլային պահեր ուներ։

Չեմ կարծում, որ Անչելոտին կշարունակի պահեստայինների նստարանին թողնել առանցքային խաղացողներին։ Չեմպիոնների լիգայի եզրափակչին պատրաստվելու համար ֆուտբոլիստները պետք է նաև խաղային տոնուսի մեջ լինեն։ Հանդիպումը բաց կթողնի Ալաբան, որը վնասվածք ունի։

«Լևանտեն» այս տուրից հետո կարող է պաշտոնապես լքել Լա լիգան։ Թիմին 6 միավոր է բաժանում «Կադիսից»։ «Լևանտեն» վերջին հանդիպումներում լավ տեսք ունի, նույնիսկ կարողացել է հաղթել «Ռեալ Սոսյեդադին» և դերբիում ոչ-ոքի խաղալ «Վալենսիայի» հետ։ Բայց չեմ հավատում, որ կհաջողվի «Սանտիագո Բեռնաբեուում» միավորներ խլել «Ռեալից»։

Ընտրում եմ «Ռեալի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․88 գործակցով։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
23:30/12 մյս
«Ռեալ» – «Լևանտե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ