«Ռեալ» — «Լևանտե»․ Կանխատեսում ԲՌ թիմից

15:00, 14 սպտ 2019
Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կկայանա «Ռեալ» — «Լևանտե» հանդիպումը։ Պրիմերայի շաբաթ օրվա հագեցած ծրագրի առաջին հանդիպման համար «Բուքմեյքերների ռեյտինգը» խաղադրույք է առաջարկում։

Լա լիգայի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցաշրջանում իր երկրորդ տնային հանդիպումը կանցկացնի։ Այս անգամ Զիդանի սաները կանեն ամեն բան սեփական պատերի ներքո մրցաշրջանում առաջին հաղթանակը տանելու համար։ Մրցակիցը «Լևանտեն» է, որին «արքայական» ակումբը նախորդ տարի պարտվել է Մադրիդում 1-2 հաշվով։

Բավականին հատկանշական փաստ կա առաջնության մեկնարկում կապված այս երկու թիմերի հետ։ «Լևանտեն» ունի 6 միավոր։ Վալենսիան ներկայացնող թիմը հաղթել է «Վիլյառեալին» ու «Վալյադոլիդին»։ Սրանք այն երկու թիմերն են, ում հետ խաղերում «Ռեալը» միավորներ է կորցրել։ «Սերուցքայինները» 5 միավոր են վաստակել՝ մեկնարկային տուրում «Սելտային» հաղթելուց հետո ոչ-ոքի խաղալով նախ «Վալյադոլիդի», իսկ հետո «Վիլյառեալի» հետ։

«Ռեալը» խաղին մոտենում է նոր կորուստներով։ Շարքից դուրս է մնացել Լուկա Մոդրիչը։ Վնասվածքներ ունեն նաև Իսկոն, նոր են ապաքինվել Խամեսը, Բրահիմը ու Էդեն Ազարը։ Վերջինս ամենայն հավանականությամբ շաբաթ կեսօրին վերջապես կնշի իր նորամուտը «Ռեալի» կազմում։

Գալիք չորեքշաբթի «Ռեալը» մեկնարկելու է նաև Չեմպիոնների լիգայում։ Զիդանի թիմը շաբաթ կեսօրին կայանալիք խաղը կդիտարկի ոչ թե որպես հերթական խաղ, որում պետք է մաքսիմալ քիչ ուժեր ծախսելով հաղթել, այլ խաղ, որի ընթացքում պետք է ակտիվ ֆուտբոլ խաղալ, տպավորիչ հաղթանակ տանել, մարզավիճակ ու տրամադրություն հավաքել ՉԼ-ի մեկնարկի համար։

Կարծում եմ՝ «Ռեալը» կհաղթի «Լևանտեին», իսկ խաղում գոլերի տոտալը կգերազանցի «2,5»-ը։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա 2018-19/4-րդ տուր
15:00/14 սպտ
«Ռեալ» - «Լևանտե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ