«Ռեալ» – «Կադիս»․ Դենիս Նալիվայկոյի կանխատեսումը

00:00, 20 դկտ 2021
«Setanta Sports» հեռուստաալիքի մեկնաբան Դենիս Նալիվայոկոն «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Ռեալ» – «Կադիս» Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ընդհանրապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե արդյոք այս հանդիպումը կկայանա։ Մադրիդի «Ռեալի» մի քանի խաղացողների քովիդ թեստերը դրական են։ Ամեն դեպքում, պետք է հավատալ, որ խաղը կկայանա։

Ամենայն հավանականությամբ, «Ռեալն» այս մրցաշրջանում կնվաճի չեմպիոնի կոչումը։ Թիմը հիանալի է գործում և միավորների լավ պաշար ունի։ Վերջին յոթ հանդիպումներում մադրիդցիներն ընդամենը երկու գոլ են բաց թողել, այն էլ՝ «Սևիլիայից» և «Գրանադայից»։

«Կադիսն» ընթացիկ մրցաշրջանում պայքարում է Լա լիգայում տեղը պահպանելու համար։ Ինձ թվում է, որ հյուրերն այս մրցավեճում չեն կարողանա աչքի ընկնել։ «Ռեալի» վիճակագրությունն այժմ շատ լավն է։ Այդ պատճառով էլ ընտրում եմ «Կադիսը» գոլ չի խփի խաղադրույքը։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
00:00/20 դկտ
«Ռեալ» - «Կադիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ