«Ռեալ» — «Դեպորտիվո». Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը

23:30, 09 հնվ 2016
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 19-րդ տուրի «Ռեալ» — «Դեպորտիվո» հանդիպման վերաբերյալ:

https://www.youtube.com/watch?v=zS8JodfuiWo

Զինեդին Զիդանը՝ իմ ամենասիրելի խաղացողներից մեկը, Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչն է: Մեկի համար սա անսպասելի փոփոխություն էր, մյուսի համար՝ սպասելի: Անկասկած, սա  խիզախություն և մեծ ռիսկ է: «Կաստիլյայի» հետ աշխատանքը մի պատմություն է, «Ռեալի»  հետ՝ այլ: Հույս ունենանք, որ Զիդանը, ով եղել է հանճարեղ և մեծագույն խաղացող, կդառնա ոչ պակաս մեծանուն մարզիչ: Անգամ նրանք, ովքեր «Ռեալի» երկրպագու չեն, ուշադիր կհետեւեն «արքայական» ակումբի և Զիդանի աշխատանքին:

Զիդանի առաջին թեստը «Դեպորտիվոյի» հետ տնային հանդիպումն է: Շատ ֆուտբոլիստներ «Ռեալում» կոնֆլիկտի մեջ են եղել Ռաֆայել Բենիտեսի հետ, և Զիդանի նշանակումը բոլորը ուրախությամբ են ընդունել, համարելով, որ նրա հետ «Ռեալը» կխաղա վառ, արդյունավետ և դիտարժան ֆուտբոլ: Որպեսզի անհիմն չխոսենք, պետք է դիտենք «Դեպորտիվոյի» հետ տնային հանդիպումը:

«Դեպորը» այս տարի լավ տեսք ունի: Շատ արժանի և լավ ֆուտբոլ է խաղում, ընթանում է մրցաշարային աղյուսակի վերին մասում: Այդ պատճառով «Ռեալի» համար այդքան էլ հեշտ չի լինի: Սակայն հանուն Զիդանի և երկրպագուների պետք է ջանալ առաջին խաղում: Գոլերի հետ ամեն ինչ նորմալ կլինի: «Վալենսիայի» հետ խաղի օրինակով մենք տեսել ենք, որ «Ռեալը» ունակ է լավ խաղ ցուցադրել: Մադրիդցիները մի քանի լավ կոմբինացիաներ խաղարկեցին առաջին կեսում, հատկապես, երբ գոլ խփեցին: 1,80 գործակցով «առաջին խաղակեսում գոլերը 1,5-ից շատ»-ը այս հանդիպման համար լավ տարբերակ է:

Կարելի է 1,75 գործակցով «գոլերը տոտալ 3,5-ից շատ» ավելի համարձակ տարբերակը դիտարկել. առաջին խաղակեսում կարող է մեկը խփվել, բայց մենք խաղը կփրկենք երկրորդում:

Նայում ենք ֆուտբոլ. Հաջողությու՛ն, Զիզու՜: Ցանկանում ենք, որ քո մոտ ամեն ինչ ստացվի:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 19-րդ տուր
23:30/9 հնվ
«Ռեալ» - «Դեպորտիվո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 75%
Չի՛ հաղթի 25%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ