«Ռեալ» – «Չելսի»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 12 ապր 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Ռեալ» – «Չելսի» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին երկու դիմակայությունները մեկնարկեցին, այսօր պայքարի մեջ կմտնի ևս երկու թիմ: Ամենայն հարգանքով վերաբերվելով «Միլան» – «Նապոլի» իտալական դիմակայությանը, այսօր կխոսեմ մյուս խաղի մասին: Լիգայի ամենա-ամենա ակումբը, 14-ակի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» խաղում է «Չելսիի» հետ:

Այս թիմերի ուղիները խաչվեցին նաև անցած խաղարկության նույն փուլում: Այն ժամանակ կողմերը մեկական հաղթանակ տարան հյուրընկալվելիս, բայց ճանապարհը շարունակեց «Արքայական» ակումբը, քանի որ մեկ գոլ ավելի խփեց՝ տնային խաղում, լրացուցիչ ժամանակում: Այդ հիշողությունները դեռ շատ թարմ են, սակայն վստահ եմ, որ նման դրամատիկ սցենարի կրկնություն այս տարի չի լինի: Իսպանական ակումբում գրեթե ոչինչ չի փոխվել. մարզիչը նույնն է, կազմը՝ գրեթե նույնը: Իսկ «Չելսիում» արմատական փոփոխություններ են կատարվել և լոնդոցիները պարզապես ցնցումների մեջ են:

Մարզչական հերթական փոփոխությունը, ինչպես երևում է, դրական տեղաշարժ չի ապահովում: Ֆրենկ Լեմպարդի վերադարձը հնարավոր է՝ անակնկալ էր նաև իր՝ Լեմպարդի համար: Մարզչական առաջին փորձը «Չելսիում» հաջող չէր, հետո նա ձախողվեց «Էվերթոնում»: Ու հենց հիմա, ճգնաժամային իրավիճակում, ակումբի սեփականատերը որոշեց, որ պատկերը կփոխի Լեմպարդը: Որոշում, որը կարող է շուտով դե ֆակտո ավարտել մրցաշրջանը «Չելսիի» համար: Ներքին բոլոր գավաթներից թիմը դուրս է մնացել, իսկ Պրեմիեր լիգայում զրկվել է ուժեղագույն քառյակում հայտնվելու հնարավորությունից: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ «Չելսին» այս դիմակայությունում շանսեր չունի: Ու այստեղ պատճառը միայն անգլիական ակումբի վիճակը չէ:

Ամենաանհարմար պահին «Չելսին» հանդիպում է Չեմպիոնների լիգայում բոլորի ամենաանհարմար մրցակցին: Անցած խաղարկությունը վառ ապացույցն էր այն բանի, որ «Ռեալը» կարող է բոլորին հաղթել՝ անգամ այդ պահին չլինելով մրցակցից ուժեղ: Բոլորս վերջնականապես համոզվեցինք, որ սա «Ռեալի» մրցաշարն է: Կառլո Անչելոտիի թիմը խորացրեց այդ համոզմունքը՝ 1/8 եզրափակիչում չնկատելով «Լիվերպուլի» պես մրցակցին:

Այո, բազմաթիվ թանկարժեք տրանսֆերտներ իրականացնելուց հետո, «Չելսին» ձեռք է բերել ֆուտբոլիստների, որոնցից յուրաքանչյուրը կարող է ինչ-որ պահի «կրակել»: Բայց միայն դրանով նման մրցակիցների չես շրջանցի: Առաջին խաղը Մադրիդում է, և, անգամ եթե «Ռեալը» չլուծի բոլոր հարցերը, գոնե կստեղծի կիսաեզրափակիչ դուրս գալու լուրջ նախադրյալներ: Առաջարկում եմ առաջին խաղում ընտրել համեմատաբար համեստ տարբերակ՝ «Ռեալի» առնվազն երկու գոլը: Բենզեման, Վինիսիուսն ու թիմակիցներն իրենց տարածքում դուրս են գալիս որսի:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/12 ապր
«Ռեալ» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ