«Ռեալ» – «Բորուսիա»: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 01 հնս 2024
Ֆուտբոլի մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Ռեալ Մադրիդ» – «Բորուսիա Դորտմունդ» Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Ակումբային ֆուտբոլի գլխավոր իրադարձությունը կայանալու է Լոնդոնում: «Ուեմբլիում» Չեմպիոնների լիգայի պատմության ամենատիտղոսակիր ակումբը 15-րդ տրիումֆի ճանապարհին հանդիպելու է Դորտմունդի «Բորուսիային»:

Թիմերը տարբեր ճանապարհներով հասան Լոնդոն: Կառլո Անչելոտիի անսամբլը համեմատաբար ավելի բարդ մրցակիցների անցավ, բայց սա չի նշանակում, որ պետք է թերագնահատենք Էդին Թերզիչի և «Բորուսիայի» աշխատանքը: Բավական է հիշել, թե ինչ խմբում էր հայտնվել գերմանական ակումբը:

Չեմպիոնների լիգան «Ռեալի» մրցաշարն է, բայց հեռավոր 1997-ին «Բորուսիան» գրեթե նման իրավիճակում կարողացավ սենսացիա գործել և գահընկեց արեց Եվրոպայի այն ժամանակվա տիրակալ Թուրինի «Յուվենտուսին»:

Մադրիդյան գրանդն ընթացիկ մրցաշրջանում ավելի հզոր տեսք ունի: Թիմի գլխավոր առավելություններից մեկը ներդաշնակությունն է: Տղաները թրծված են, նրանք անգամ վատ դասավորվող խաղերում չեն կորցնում հանգստությունը: Անչելոտին գիտի, թե ինչ է նշանակում սպասել: Կառլոն այս արշավանքի ժամանակ անգամ պրագմատիկ խաղով զարմացրեց:

Դորտմունդը նույնպես առավելություն ունի: Թերզիչը և տղաները ֆավորիտ չեն, հետևաբար, իրենց ուսերին չեն զգում ծանրությունը:

Նախորդ տարի այս ժամանակահատվածում Թերզիչը ձեռքից բաց թողեց գերմանական արտադրության արծաթե սկուտեղը, այժմ ավարն ավելի թանկարժեք է, մրցակիցն էլ՝ մադրիդյան արքան:

Հետաքրքիր է, որ լոնդոնյան եզրափակիչը կարապի վերջին պար է դառնալու երկու գերմանացիների համար: Տոնի Կրոսն ավելի տիտղոսակիր է, Մարկո Ռոյսի մարզական բախտը չդասավորվեց, սա արդեն վերջին փորձն է:

Ֆավորիտնը «Ռեալն» է: Ընտրում եմ «Ռեալի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 1,5-ից շատ խաղադարույքը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/1 հնս
«Ռեալ» – «Բորուսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ