«Ռեալ» – «Բորուսիա»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Ցավալի է, որ նման զույգն է պայքարելու աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար: Կարող էր ավելի հետաքրքիր զույգ լինել: Հանդիպում են թիմեր, որոնք կարգերով տարբեր են:
Ինչի հաշվին Դորտմունդը կարող է հաղթել: Իրականում շատ նախադրյալներ չկան «Բորուսիայի» օգտին: Առաջին հերթին եղանակը, քանի որ հունիսի մեկին Լոնդոնում 15 աստիճան է լինելու, իսկ նման եղանակին գերմանական թիմը սովոր է խաղալ: Մադրիդում արդեն 30 աստիճան է: Միգուցե նաև Լունինի բացակայությունը, նրա հետ ավելի հանգիստ կլիներ պաշտպանությունում: Ամեն դեպքում, Կուրտուան այլևս այն չէ, այնպես որ, չեմ զարմանա, եթե բելգիացին սխալվի: Իսկ գլխավոր գործոնը մարզական բախտն է, որը կարող է օգնել դորտմունդցիներին:
«Բարուսիան» կարգով միջակ թիմ է, Բունդեսլիգայում նրա դիրքն ամեն ինչի մասին խոսում է: Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի յուրաքանչյուր փուլում Էդին Թերզիչի կոլեկտիվը մրցակիցներին պարտվել է հարվածների քանակով և xG-ով, բայց պետք է խոստովանել, որ «Բորուսիան» մարզչական թիմ է, կարգապահ և կազմակերպված:
Հասկանալի է, որ «Ռեալի» շանսերն ավելի բարձր են: Եթե արտասովոր ոչինչ չպատահի, ապա իսպանական գրանդը կարող է հերթական տիտղոսը նվաճել:
Երեք տարբերակ ունեմ. «Ռեալի» (-1) ֆորա, Ջուդ Բելինգեմը գոլ կխփի, խաղի դեղին քարտերի տոտալը 3.5-ից քիչ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: