«Ռեալ» – «Բորուսիա»: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

23:00, 01 հնս 2024
«Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել «Ռեալ Մադրիդ» – «Բորուսիա Դորտմունդ» Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Կա՛մ «Ռեալը» 15-րդ անգամ կհաղթի Չեմպիոնների լիգան, կա՛մ դա կանի Դորտմունդի «Բորուսիան», որն ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում հաղթել է մեկ անգամ՝ 1997 թվականին։

Մեծ անակնկալ է Դորտմունդի «Բորուսիային» եզրափակիչում տեսնելը, քանի որ թիմը Բունդեսլիգայի մրցաշրջանն ավարտել է 5-րդ տեղում։ Դժվար է այսպիսի թիմին լավագույններից մեկը համարել Եվրոպայում։ Այնուամենայնիվ, «Բորուսիան» կամային որակներ է դրսևորել և երկխաղյա դիմակայություններում հաղթել է «Աթլետիկոյի» և ՊՍԺ-ի նման ուժեղ մրցակիցների։

Իհարկե, «Ռեալը» բացահայտ ֆավորիտ է այս խաղում։ Դեռ կիսաեզրափակիչի առաջին խաղից առաջ կանխատեսում էի արել, որ «Ռեալը» կհաղթի Չեմպիոնների լիգան։ Այդ ժամանակ գործակիցը 2․50 էր, իսկ հիմա՝ 1․34։

Ես միայն մեկ կանխատեսում եմ ընտրել։ Այն կապված է խաղի ելքի և արդյունավետության հետ։ Ընտրում եմ «Ռեալը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․77 գործակցով։ Չեմ ընտրում «Ռեալի» մաքուր հաղթանակը, չնայած հավատում եմ, որ այդպես էլ կլինի։

Հաշվի առնելով, որ «Ռեալում» խաղում են Բելինգեմի, Ռոդրիգոյի և Վինիսիուսի նման ֆուտբոլիստներ, տրամաբանական է գոլեր սպասել այս թիմից։ Բայց, եթե նայենք «Բորուսիայի» անցած ճանապարհին, ապա արդյունավետությունը բարձր չէ։ Գերմանական թիմի անցկացրած 12 խաղերում գրանցվել է 26 գոլ։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/1 հնս
«Բորուսիա» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ