«Ռեալ» – «Բետիս»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 20 մյս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ռեալ» – «Բետիս» Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ռեալ Մադրիդ» – «Բետիս» խաղը ուրբաթ երեկոյան տեղափոխելը ձեռնտու է նորընծա չեմպիոնին, քանի որ այն ութ օր հանգիստ է տալիս «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ։ Քանի որ Անչելոտիի տղաներն արդեն ապահովել են Լա լիգայի տիտղոսը, իսկ «Բետիսը» երաշխավորել է ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի ուղեգիրը, հետևաբար հանդիպումը կրելու է ընկերական բնույթ։

Ասել է թե՝ «Սերուցքայինները» կցանկանան գործի դնել իրենց ամբողջ զինանոցը՝ հասկանալու ուժեղ և թույլ կողմերը։ Այնուամենայնիվ, նրանք չպետք է ակնկալեն ևս մեկ հեշտ հանդիպում, քանի որ չեն հաղթել «Բետիսի» դեմ տնային վերջին 4 խաղերից և ոչ մեկում՝ 2-ական ոչ-ոքի և պարտություն։ Ավելին. «Ռեալը» նույնիսկ այդ խաղերում գոլ խփել չի կարողացել։

Հանդիպման ամենագեղեցիկ պահերից մեկը կապված է «Բետիսի» պաշտպան Էկտոր Բելյերինի հետ. իսպանացի ֆուտբոլիստի վարձավճարն ավարտվում է, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով «Բետիսը» իրեն չի կարող թույլ տալ երկարաձգել նրա վարձավճարը ևս մեկ տարով։ Անդալուսցիների ֆուտբոլիստները պայմանավորվել են հաղթանակի դեպքում հասանելիք գումարը հավաքել ու տրամադրել վարձավճարի համար։ Այնպես որ, պետք չէ ասել, որ այս խաղում թիմերը խաղալու են առանց մոտիվացիայի։ Իմ կարծիքով, «Բետիսը» ունի բոլոր հնարավորություններն այս խաղում առնվազն չպարտվելու ու երիարաձգել «Ռեալի» հետ արտագնա հանդիպումներում անպարտելի շարքը։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
23:00/20 մյս
«Ռեալ» – «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ