«Ռեալ» – «Բավարիա»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 07 մյս 2024
Անվանի մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Ռեալ» – «Բավարիա» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ:

Ողջույն.

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչի երկրորդ մասնակիցը հայտնի կդառնա Մադրիդում՝ քաղաք, որտեղ բազավորված է մրցաշարի ամենատիտղոսակիր ակումբը: «Ռեալը» կմրցի «Բավարիայի» հետ: Մյունխենում կայացած առաջին խաղում թիմերը երկուական գնդակ փոխանակեցին:

Երկու խաղերի միջև ընկած ժամանակահատվածում Իսպանիայի չեմպիոնի կոչումը 36-րդ անգամ նվաճած «Արքայական ակումբը» լիգայի այս խաղարկության փլեյ-օֆֆում մրցակիցներին գերազանցում է չնչին առավելությամբ: 1/8 եզրափակիչում Կառլո Անչելոտիի թիմը «Լայպցիգին» նվազագույն հաշվով հաղթեց Գերմանիայում, իսկ տանը ոչ-ոքի խաղաց: Քառորդ եզրափակիչում երկու անգամ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ (հին օրենքով դուրս կմնար պայքարից) և հաղթեց 11 մետրանոցներով: Կիսաեզրափակիչի առաջին խաղում էլ ոչ-ոքի «Բավարիայի» հետ Մյունխենում: Արդյունքներին նայելիս տպավորությւոն է, որ մադրիդցիները լուրջ խնդիրներ ունեն: Բայց այս ամենն Անչելոտիի ընտրած մարտավարության ու մոտեցման արտացոլումն է: «Ռեալը» խաղում է ֆուտբոլ, որն ընդհուպ մինչև 21-րդ դարի 10-ական թվականներն «իտալական» էր կոչվում: Այն ֆուտբոլը, որը խաղացել է ինքը՝ Անչելոտին՝ ամուր, նվիրված պաշտպանությամբ և մահացու հակագրոհներով: Այս ամենին գումարած՝ այնտեղ, որտեղ վճռողը ճակատագիրն է, մարզական բախտը միշտ ընտրում է «Ռեալին», նույն ինքը՝ ուժեղին: Հաղթանակը Լա լիգայում ավելի շատ թևեր կտա «Սերուցքայիններին», և Մադրիդը, հնարավոր է, տեսնի ևս մեկ «Հրաշքների երեկո»:

Երակարատև հեգեմոնիայից հետո Բունդեսլիգայի հաղթողի կոչումը զիջելուց հետո «Բավարիան» մրցաշրջանը փրկելու մի տարբերակ ունի՝ հաղթել Չեմպիոնների լիգայում: Այս սկզբունքը մտապահելով՝ Թոմաս Տուխելի թիմը «Ռեալի» հետ առաջին խաղում սեղանին դրեց ամեն ինչ: «Բավարիան» մրցաշրջանի իր լավագույն հանդիպումներից մեկն անցկացրեց, թեև այդ պարագայում էլ չխուսափեց սխալներից և բաց թողեց հաղթանակը: 2:2 հաշիվը դատավճիռ չէ, սակայն դիմակայության ֆավորիտի կարգավիճակ Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբը կստանար գոնե երկու գնդակի առավելությամբ հաղթելու պարագայում: Իրավիճակը չի բարելավում նաև ակումբի հաջորդ մարզչի շուրջ ծավալված դիսկուսը: «Բավարիան», կարծես, չի ցանկանում պահել Տուխելին, իսկ ցանկալի թեկնածուները հերթով հրաժարվում են մեկնել Մյունխեն: Իսկ մեկ տարի առաջ դա յուրաքանչյուր մարզչի երազանքի աշխատանքներից մեկն էր:

Ունեմ ամուր զգացողություն, որ «Բավարիան» իր առավելագույնն արեց տանը: Մադրիդում իրենը թելադրելու է մրցակիցը, և առաջարկում եմ ընտրել «Ռեալի» ուղիղ հաղթանակը պատասխան մրցավեճում:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/7 մյս
«Ռեալ» - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ