«Ռեալ» – «Բարսելոնա»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

18:15, 16 հկտ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Ռեալ» – «Բարսելոնա» Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն․

Առջևում մրցաշրջանի առաջին Սուպերկլասիկոն է, և դա իրադարձություն է, որի մասին արժե խոսել ու որի միջոցով կարելի է հաստացնել դրամապանակը։

Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» Լա լիգայում միմյանց միջև առաջին դիմակայսությանը մոտեցել են գրեթե հավասար պայմաններում։ Նրանք ութ տուրում միայն մեկական ոչ-ոքի են խաղացել (երկուսն էլ տանը և միջակ թիմերի հետ) ու 22-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Հաղթողը կդառնա միանձնյա առաջատար, բայց դա, իհարկե, չի վճռի առաջնության ելքը։ Սա ավելի շատ հավակնությունների կռիվ է, որտեղ կրկին որոշիչ կարող է դառնալ ցանկացած մանրուք։

Իսպանական գրանդները համահունչ էին նաև Չեմպիոնների լիգայի վերջին տուրում։ Ե՛վ «Ռեալը» և՛ «Բարսելոնան» վերջին վայրկյաններին ոչ-ոքի կորզեցին, բայց դրանք տարբեր արժեք ունեցան։ «Արքայական» ակումբն այդ միավորի շնորհիվ 31-րդ տարին անընդմեջ մտավ փլեյ-օֆֆ, իսկ «Կապտանռնագույննները» երկու միավորի կորստի պատճառով մեկ ոտքով Եվրոպա լիգայում են․ ի դեպ առանց Մեսիի երկրորդ տարին անընդմեջ։ Հասկանալի է, որ այս փաստը հոգեբանական առավելությունը թեքում է Մադրիդի կողմը, բայց․․․ այստեղ շատ բայցեր կան։ Մի կողմ դնելով կորուստների ու ընթացիկ մարզավիճակի մասին խոսակցությունները, նշեմ, որ այս դիմակայությունում դրանք գրեթե երբեք դեր չեն խաղում։ Թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան» բազմիցս ապացուցել են, որ կոնկրետ այս մրցավեճին առանձնահատուկ են պատրաստվում ու կարող են հաղթել ցանցակած վիճակում։

Այս առումով, ապացուցելու բան այս պահին ավելի շատ ունի Չավիի թիմը։ Գլխավոր եվրագավաթում կրկին ձախողվելուց հետո սա լավագույն հնարավորությունն է ցույց տալու, որ «Բարսելոնան» դեռևս արժեք է, որի հետ հարկավոր է հաշվի նստել։ Դրան գումարենք կատալոնացիների ավելի հաջող խաղը «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում և կստանանք գերմոտիվածված «Բարսա», որը պետք է առնվազն չպարտվի։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ առաջատար պաշտպանների բացակայությամբ «Բարսան» շատ է բաց թողնում, գրեթե չեմ կասկածում, որ «Ռեալն» իր գոլը/գոլերը կխփի։ Հետևաբար, առաջնային պլան դուրս կգան թիմերի հարձակման առաջատարները։ Այստեղ Ռոբերտ Լևանդովսկին Կարիմ Բենզեմայի նկատմամբ ունի առավելություն։ Զուտ այն պատճառով, որ ֆրանսիացին վնասվածքից հետո դեռևս լավագույն մարզավիճակում չէ։

Կարծում եմ՝ երկու թիմերն էլ կճաշակեն գոլի քաղցրությունը, իսկ «Բարսելոնան» չի պարտվի։ Այս իրադարձության գործակիցը բավականին բարձր է, ինչից խորհուրդ կտամ անպայման օգտվել։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Լա լիգա
18:15/16 հկտ
«Ռեալ» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ