«Ռեալ» — «Բարսելոնա»․ Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

16:00, 23 դկտ 2017
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության կրկնակի հաղթող, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Լա Լիգայի 17-րդ տուրի «Ռեալ» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ։ Ուկրաինացի փորձագետի կարծիքով տանտերերը կհաղթեն էլ կլասիկոյում։ 

Հիասքանչ հանդիպում է մեզ սպասվում։ Չգիտեմ՝ ում համար այն իսկապես հիասքանչ կլինի․ «կապտանռնագույնների՞» թե՞ «սերուցքայինների»։ Ես՝ որպես երդյալ «սերուցքային», իհարկե երկրպագելու եմ «Ռեալին»։

Չեմ պատրաստվում շատ բան ասել։ «Ռեալին» անհրաժեշտ է հաղթանակը։ «Բարսելոնան» էլ իր հերթին դեմ չի լինի հաղթանակին, բայց ամեն դեպքում «Ռեալի» պետք է հաղթել՝ ելնելով մրցաշարային աղյուսակի վիճակից։ Չէ որ իսկապես շատ բան կա կորցրած և այդ ամենը ետ բերելու համար հաղթել ու հաղթել է պետք։ «Ռեալը» խաղում է տանը, բայց խաղում է «Բարսելոնայի» դեմ, որը ունի Մեսսի, ունի այլ ֆուտբոլիստներ։ Մադրիդցիներին դժվար կլինի։

Չգիտեմ՝ որքան գոլեր կլինեն այս խաղում։ Շատ ցածր են տոտալների խաղադրույքները։ Պարզ է, որ գոլեր կլինեն, բայց ես խուսափում եմ այդ ամենից։ Հավանաբար սա նաև իմ անձնական ցանկությունն է։ Չգիտեմ՝ կհավատաք, թե ոչ, բայց ես առաջարկում եմ «Ռեալի» մաքուր հաղթանակը։ Նրանց դա շատ է պետք։ Թիմն էլ խաղում է տանը։

Օրդինար: Պարտված
Լա լիգա 2017-18․ 17-րդ տուր
16:00/23 դկտ
«Ռեալ» — «Բարսելոնա»․
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0