«Ռեալ» – «Բարսելոնա»։ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 21 ապր 2024
Ֆուտբոլի մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Ռեալ» – «Բարսելոնա» Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Իսպանական սուպերակումբները տարբեր տրամադրությունով են մոտենում հերթական Էլ կլասիկոյին:

Կատալոնական ակումբը ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում չկարողացավ պահպանել առաջին մրցավեճում ձեռք բերած առավելությունը: Կատարյալ ֆիասկո էր: «Բարսելոնան» իրեն նման չէր, այո՛, կարմիր քարտը լրջորեն ազդեց խաղի ընթացքի վրա, «Բլաուգրանան» շուրջ 70 րոպե 10 հոգով էր, բայց ֆուտբոլի պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ թիմերը, նման իրավիճակում հայտնվելով, կարողանում են արդյունքի հասնել:

Չմոռանանք, որ Չավիի թիմն առաջինն էր հասել հաջողության, սակայն 10 հոգով 2 գնդակի առավելությունը չպահելու համար տանտերերն առաջին հերթին պետք է մեղադրեն իրենց:

«Բարսելոնան» դուրս մնաց գլխավոր եվրագավաթից, իսկ Լա լիգայում նույնպես գործն ավարտված կարելի է համարել: «Ռեալն» 8 միավորի առավելություն ունի և առաջնության ավարտից 7 տուր առաջ բաց չի թողնի առաջատարի դիրքը:

Ստացվում է, որ Ժոան Լապորտայի ակումբը տապալեց այս ցիկլը, իսկ Կլասիկոյում հնարավոր հաջողությունը մասամբ կբուժի վերքերը:

«Ռեալը» բոլորովին այլ ճանապարհ է անցնում: «Արքայական ակումբն» ընթացիկ մրցաշրջանում ավելի հասուն է, ֆիզիկապես ամուր, իսկ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի հետ խաղում մենք պրագմատիկ «Ռեալ» տեսանք: Կառլո Անչելոտիի թիմը շատ գրագետ էր պաշտպանվում: «Մանչեսթեր Սիթին» ահռելի առավելություն ուներ, վերահսկում էր գնդակը, նման պայմաններում մադրիդցիներն ընդամենը 2 անգամ սխալվեցին թիկունքում, բայց Կևին Դե Բրույնեն օգտագործեց միայն մեկը:

Վերջին տարիներին Կլասիոկոների շարմն այլևս այն չէ, սակայն այս անգամ սցենարը կարող է փոխվել: Չավին այլևս կորցնելու ոչինչ չունի և «Բարսելոնայից» հեռանալուց առաջ փորձելու է աղմուկով փակել դուռը: Մադրիդն էլ բավականին մեծ էներգիա ծախսեց ու դժվար է ասել, թե արդյոք կկարողանա ֆիզիկապես վերականգնվել:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Լա լիգա
23:00/21 ապր
«Ռեալ» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ