Ռեալ — Ատլետիկո։ Մադրիդյան դերբիում կհաղթեն Սերուցկայինները
Լա լիգան թևակոխում է վճռորոշ փուլ, իսկ այս փուլում չեմպիոնության համար պայքարող թիմերը սխալվելու իրավունք չունեն։
Ատլետիկոն վերջին երկու մրցաշրջանում անհարմար մրցակից էր դարձել Ռեալի համար, բայց Զիդանը կարծես թե գտավ Ատլետիկոյի դեմ հակախաղը, առաջին խաղում Ռեալը հաղթեց հյուրընկալվելիս խոշոր 0։3 հաշվով։ Ռեալը 2 միավորի առավելություն ունի Բարսելոնայի նկատմամբ գումարած դրան մեկ խաղ պակաս է անցկացրել, որը Ռեալի ապահովություն է , Զիդանի թիմին բարդ հանդիպումներ են սպասվում Բավարիայի դեմ այդ , իսկ պատճառով սայթաքելու համար ամենահարմար պահը չէ և Ռեալը որի առաջատարները բաց թողեցին վերջին խաղը դերբից առաջ միայն մեկ կորուստ ունի Ռաֆաել Վարանը։ Ռեալի համար Ատլետիկոյին չհաղթել կնշանակի հերթական շանսը տալ Բարսելոնային։
Ատլետիկոն այս մրցաշրջանում մի փոքր տարբերվում է նախորդ տարիների Ատլետիկոյից, բայց վերջին խաղերում Սիմիոնեի թիմը գրեթե չի սայթաքում, արդեն յոթ խաղ է, որ Ատլետիկոն չի պարտվում արտագնա խաղերում, բայց Ռեալն էլ իր հերթին չի պարտվել Լա լիգայի տնային ոչ մի խաղում։ Այս վիճակագրությունը փաստում է որ հանդիպումը անչափ հետաքրքիր է լինելու։
Ռեալը տանն է խաղալու բոլոր առաջատարներին ունենալով կազմում, պետք է որ այստեղ խնդիրներ չունենա և Լա լիգայում առաջատարի դերը պահպանելով նաև հոգեբանորեն , պատրաստ կլինի Բավարիայի հետ դիմակայությանը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: