«Ռեալ» — «Աթլետիկո». Նիկիտա Կովալչուկի վիդեոկանխատեսումը
https://youtu.be/QJDNcPFWC6w
Ողջույն բոլորին: Ես Նիկիտա Կովալչուկն եմ, և սա հատուկ կանխատեսում է «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար: Վերադարձել եմ, և վերադարձել եմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչով, որտեղ «Ռեալը» խաղալու է «Աթլետիկոյի» դեմ:
«Աթլետիկոն» ընթացիկ մրցաշրջանում այդքան էլ վատ հանդես չի գալիս «Ռեալի» դեմ, 1:1 խաղացին «Բավարիայի» հետ խաղից առաջ, լավ խաղացին առաջին շրջանում, և ընդհանրապես, սկզբունքորեն, «Ռեալի» մոտ ահռելի քանակությամբ խնդիրներ կան: Առաջինը, և ամենագլխավորը, դա կենտրոնական պաշտպանների բացակայությունն է: Մեծ հաշվով հասկանալի չէ, թե ընդհանրապես ով է խաղալու կենտրոնում: Երկրորդ և ամենակարևոր մասը՝ դա Գարեթ Բեյլի բացակայությունն է որպես ձեռքերով ու ոտքերով կենդանի մարդու: Նա մշտապես վնասվածք է ունենում, որի պատճառով Զինեդին Զիդանը ստիպված է լինում փնտրել այլ խաղացողներ, ովքեր կխաղան նրա դիրքում: Կամ Իսկոն, կամ Խամես Ռոդրիգեսը, կամ էլ սատանան կիմանա ով, որը, անկասկած, վախեցնում է: Եվ երրորդ՝ դա Կազեմիրոն է, ով վերջին ժամանակներս չափազանց շատ է խախտում կանոնները և նրան շուտով կհեռացնեն:
Մյուս կողմից, «Աթլետիկոն» այժմ չունի այնպիսի աներևակայելի հարձակում, որը կար մրցաշրջանի սկզբում: Այո, Գրիզմանը շարունակում է չափազանց վտանգավոր լինել, բայց այդուհանդերձ չկա ոտքի այնպիսի հարվածը, ինչպես մենք սովոր էինք տեսնել վերջին երկու մրցաշրջաններին:
Կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայում այդուհանդերձ մի փոքր պետք է ուշադրություն դարձնել վիճակագրությանը, պատմությանը և հաճախականությանը: Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայում մշտապես հաղթում է «Աթլետիկոյին»: Ի դեպ, հաղթելով նրան ցանկացած փուլում, այնուհետև վերցնում է տիտղոսը: Կարծում եմ, որ այս անգամ ևս դա տեղի կունենա, այնպես որ խաղադրույք եմ կատարում «Ռեալի» վրա:
Համաձայն եք ինձ հետ, թե ոչ, գրեք մեկնաբանություններում: Ես Նիկիտա Կովալչուկն եմ, հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: