«Ռեալ» – «Ալմերիա»: Էդուարդ Մորի կանխատեսումը
Իսպանիայի առաջնության 32-րդ տուր: Իհարկե «Ռեալն» այս մրցավեճում ֆավորիտ է: Պետք է հասկանալ, որ մադրիդյան գրանդը շատ խիտ գրաֆիկ ունի: «Արքայական ակումբն» արդեն չեմպիոն չի դառնա: «Բարսան» բավականին առաջ է միավորների քանակով:
Կարծում եմ՝ այս խաղում «Ռեալը» միավորների կորուստ չի ունենա, բայց շատ կարևոր է նաև վնասվածքներից խուսափելը: Առջևում Չեմպիոնների լիգան և Իսպանիայի գավաթի եզրափակիչն են:
Ինչ վերաբերում է «Ալմերիային», ապա այս թիմը պայքարում է տեղը Լա լիգայում պահպանելու համար: Առայժմ ստացվում է: Եթե նայենք վերջին հանդիպումները, ապա «Ալմերիան» կամ պարտվում է 1 գնդակի տարբերությամբ, կամ ոչ-ոքի է խաղում, կամ էլ հաղթում է:
«Ռեալը» չի վատնի ուժերը և կխաղա էկոնոմ ռեժիմով: Իսկ «Ալմերիան» կռվելու է մինչև վերջ:
Ընտրում եմ «Ալմերիայի» (+2,5) ֆորա խաղադրույքը: Հետաքրքիր տարբերակ է նաև խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: