«Ռեալ» – «Ալավես»: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

23:00, 24 սպտ 2024
«Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել «Ռեալ» – «Ալավես» Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Հանդիպման օրը երեքշաբթի նշանակելը սկանդալի առիթ է դարձել իսպանական մամուլում: «Ռեալը» հանդիպելու է «Ալավեսին», իսկ արդեն կիրակի մրցելու է «Աթլետիկոյի» հետ: Ընդ որում, Դիեգո Սիմեոնեի կոլեկտիվը խաղալու է հինգշաբթի, այսինքն` ընդամենը 2 օր է ունենալու հանգստի համար:

Եթե ամփոփենք նախորդ 8 պաշտոնական խաղերը, ապա կարող ենք ասել, որ «Արքայական ակումբը» ֆիզիկապես վատ վիճակում է: Կառլո Անչելոտին ասուլիսում նշեց, որ թիմը սովորաբար օպտիմալ մարզավիճակում է լինում հոկտեմբերին: Բայց վատ մարզավիճակը մադրիդցիներին չի խանգարում վստահ խաղալ, չնայած նրանք 4 միավորով հետ են առաջատար «Բարսելոնայից»:

«Ռեալը» սկսում է ֆուտբոլ խաղալ երկրորդ խաղակեսում: Թիմը հասկանում է, որ ուժերը սպառվում են, այդ պատճառով էլ միանում է ընդմիջումից հետո: Նախորդ 8 խաղում չեմպիոնն առաջին խաղակեսերում ընդամենը մեկ գոլ է խփել:

«Ալավեսը» կարճ պահեստային նստարան ունի: Նման պայմաններում 4 օրում 2 հանդիպում անցկացնելը շատ բարդ է: «Ալավեսը» հասկանում է, որ այս մրցավեճում միավորներ վաստակելը գրեթե անիրական է, հետևաբար, պետք է խնայել ուժերը հաջորդ տուրում «Խետաֆեի» հետ մրցելու համար:

Ընդհանուր առմամբ, այս թիմը վատ մրցաշրջան չի անցկացնում և 5-րդ տեղում է: Ընդ որում, այս ընթացքում «Ալավեսը» 9 գոլ է խփել և բաց է թողել 6-ը:

Առաջարկում եմ «Ռեալի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
23:00/24 սպտ
«Ռեալ» – «Ալավես»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ