«ՌԲ Լեյպցիգ» — «Նապոլի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:00, 22 փտր 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «ՌԲ Լեյպցիգ» — «Նապոլի» պատասխան հանդիպման վերաբերյալ։ Հայազգի փորձագետի կարծիքով տանտերերը կհաղթեն Իտալիայից ժամանած հյուրերին։ 

Եվրոպա լիգայում առաջիկայում պայքարի մեջ կմնան միայն այն թիմերը, որոնք դեմ չեն լինի նշանակությամբ երկրորդ եվրոպական ֆուտբոլային մրցաշարում հաղթանակ տանելուն։ Վերջապես ներքին առաջնության հարցերը կլուծեն այն թիմերը, որոնք Եվրոպայում անելիք չունեն։ Խոսքը գնում է «Նապոլիի» մասին։

Իտալական ակումբի համար Եվրոպա լիգան ոչ մի նշանակություն չունի։ Առաջին խաղում նեապոլցիները պարտվել էին մրցակցին 1։3 հաշվով։ Իտալացիները խաղում էին ոչ հիմնական կազմով։ Նույնը կրկնվելու է նաև Լեյպցիգում։

Գերմանական ակումբի կազմում խաղադաշտ են դուրս գալու բոլոր առաջատարները՝ Վերները, Ֆորսբերգը, Կամպլն ու Կեյտան։ Այս թիմով ու այս կազմով «Լեյպցիգը» անպայման կհաղթի «Նապոլիին»։ Գուցե իրական, հիմնական կազմով խաղացող «Նապոլիին» հաղթել չհաջողվեր, սակայն Սարիի թիմը լինելու է կերպարանափոխված։ Թիմի հիմնական կազմի մեծ մասը խաղը նայելու է հեռուստացույցով։

Տակտիկայի մասին խոսակցությունն ավելորդ է։ Ենթադրում եմ, որ ընթանալու է կամ մաքսիմալ բաց ֆուտբոլ, որը հաճելի կլինի երկրպագուների համար, կամ էլ կլինի բացարձակ անհետաքրքիր խաղ։ Ամեն դեպքում, ինչ էլ լինի՝ կհաղթի միայն մեկ թիմ։ Եվ դա «Նապոլինի» չի լինի։

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա․ 1/16 եզրափակիչ
22:00/22 փտր
«ՌԲ Լեյպցիգ» — «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ