«ՌԲ Լեյպցիգ» — «Լիվերպուլ». Դենիս Կազանսկու կանխատեսումը

00:00, 17 փտր 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «ՌԲ Լեյպցիգ» — «Լիվերպուլ» առաջին խաղի վերաբերյալ:

Ողջու՛յն բոլորին:

Չեմպիոնների լիգան վերադառնում է: Չեմպիոնների լիգան արդեն այստեղ է, իսկ ավելի ճիշտ՝ Բուդապեշտում: Եթե մենք խոսեինք «ՌԲ Լեյպցիգ» — «Լիվերպուլ» հանդիպման մասին, որը տեղի կունենար Գերմանիայում, ապա կարող էինք ասել սեփական հարկի հետ կապված ինչ-որ առավելության մասին, սակայն սա չեզոք խաղադաշտ է: Հնարավոր է՝ Սոբոսլայի համար ավելի հեշտ կլիներ, բայց նա չի կարող խաղալ «Լեյպցիգի» կազմում բոլորին հայտնի մի շարք պատճառներով:

Կարճ ասած՝ այստեղ այսպիսի տարբերակ է՝ 50/50: Մի կողմում «Լեյպցիգն» է, որը հաղթում է վերջին խաղերում, մյուսում՝ «Լիվերպուլը», որը խոստովանել է, որ այլևս չի մասնակցում չեմպիոնական պայքարին: Վերջին 8 խաղում 5 պարտություն. դա ցավալի է: Թիմը շատ գոլեր է բաց թողնում: Պատճառը հասկանալի է՝ պաշտպանությունը, որտեղ անհատների հետ կապված խնդիրներ էլ կան: Կաբակի համար դժվար է խաղալ նման թիմում: Դա տեսանելի էր նրա առաջին խաղում: Դուք երևի տեղյակ եք մերսիսայդցիների պաշտպանության կենտրոնի այլ խնդիրների մասին: Ես չեմ զարմանա, եթե այնտեղ խաղա Վեյնալդումը:

Մի խոսքով, «Լիվերպուլն» իր բոլոր խնդիրներով դուրս մնալով ԱՊԼ-ի մրցավազքից՝ ավելի շատ շանսեր է ստանում Չեմպիոնների լիգայում: Կարելի է կենտրոնանալ այս մրցաշարի վրա: «Լեյպցիգը» հիանալի թիմ է, սակայն կադրային մեծ խնդիրներով, քանի որ անհասկանալի է, թե ինչ է եղել Կլյուվերտի հետ: Եվս մի շարք ֆուտբոլիստներ դուրս են մնացել շարքից և հայտնի չէ, թե նրանք արդյոք կխաղա՞ն, թե՞ ոչ:

Ես կարծում եմ, որ այստեղ երկու թիմն էլ գոլ կխփի և գոլերը կլինեն տոտալ 2,5-ից շատ՝ հաշվի առնելով երկու թիմի պաշտպանությունում առկա խնդիրները: Գոլառատ հանդիպում՝ չեզոք մարզադաշտում:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
00:00/17 փտր
«ՌԲ Լեյպցիգ» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ