«Ռակուվ» – «Լեգիա»: Հյուրերն ավելի մոտ կլինեն տիտղոսին
Լեհաստանում ֆուտբոլային մրցաշրջանը բացվում է Սուպերգավաթի խաղով, որտեղ մրցելու են «Ռակուվն» ու «Լեգիան»: Նախորդ մրցաշրջանում տանտերերը նվաճեցին չեմպիոնի տիտղոսը, իսկ հյուրերը սփոփիչ մրցանակի արժանացան՝ գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթելով առաջիկա մրցակցին:
«Ռակուվն» արդեն սկսել է մրցաշրջանը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում հաղթելով էստոնական «Ֆլորային»: Ընդ որում, լեհական ակումբը նվազագույն հաշվով բարդ հաղթանակ տարավ, չնայած զույգի ֆավորիտն էր:
«Լեգիան» ավելի տիտղոսակիր ակումբ է: Այս կոլեկտիվը Սուպերգավաթի խաղին մոտենում է լավ մարզավիճակում՝ 4 հաղթանակ ստուգողական խաղերում: «Ռակուվը» դեռ պատասխան հանդիպում ունի Էստոնիայում, որտեղ պետք է առնվազն պահպանի նվազագույն առավելությունը:
Ենթադրում եմ՝ «Լեգիան» ավելի մոտ է տիտղոսը նվաճելուն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: