«Ռայո Վալյեկանո» — «Ռեալ Մադրիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

18:00, 23 ապր 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Իսպանիայի և Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Կամպո դե Վալյեկաս» մարզադաշտում կայանալիք Պրիմերայի 35-րդ տուրի «Ռայո Վալյեկանո» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ այս խաղում Պակո Խեմեսի թիմ կռիվ կտա «սերուցքայիններին»: 

Խաղը մտնում է դերբի կատեգորայի մեջ: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես ավարտվեց առաջին շրջանի հանդիպումը. «Ռեալը» հաղթեց 10:2 հաշվով, բայց այնտեղ մրցավարը շատ վիճելի որոշումներ կայացրեց: Իհարկե, «Ռայոն» այժմ սեփական երկրպագուների առջև կաշխատի խնդիրներ ստեղծել «սերուցքայինների» համար: Համոզված չեմ, որ դա կհաջողվի անել, բայց միևնույն ժամանակ վստահ չեմ, որ «Ռեալը» խոշոր հաշվով կհաղթի: Զինեդին Զիդանը հաստատեց, որ այս խաղում չի խաղա Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին վնասվածք է ստացել «Վիլյառեալի» հետ խաղում: Գումարած դրան` չգիտենք, թե խաղադաշտ դուրս կգա Գարեթ Բեյլը:

«Ռայոն» համառ ու պայքարող ակումբ է: Թիմը խաղում է տանը, այդ պատճառով էլ կհիմնվեմ տանտերերից: Կարծում եմ, որ Պակո Խեմեսի թիմը խոշոր հաշվով չի պարտվի: Կարող են պարտվել մեկ գնդակի տարբերությամբ կամ երկու, բայց այստեղ ջախջախում չեմ ակնկալում: Ցանկանում եմ առաջարկել «Ռայոյի» (+2) ֆորայով հաղթանակը: Ծայրահեղ դեպքում խաղադրույքը ետ կվերադարձվի: «Ռեալը» վերջիվերջո խնդիրներ ունի կազմի հետ, իսկ «Ռայոն» վատ մարզավիճակում չէ և նույնպես մոտիվացված է:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 35-րդ տուր
18:00/23 ապր
«Ռայո Վալյեկանո» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ