«Ռայո Վալյեկանո» — «Էյբար». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

01:00, 13 մրտ 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Իսպանիայի եւ Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Մադրիդի «Կամպո դե Վալյեկաս» մարզադաշտում կայանալիք Պրիմերայի 29-րդ տուրի «Ռայո Վալյեկանո» — «Էյբար» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում տանտերերը հաղթանակ կտանեն: 

«Ռայոն» չի հաղթում արդեն 5 խաղ շարունակ, բայց միեւնույն ժամանակ Խեմեսի թիմը ամեն խաղում կանոնավեր կերպով գոլ է խփում: Այս խաղում գլխավոր դերում կհայտնի մոտիվացիայի հարցը: «Էյբարն» այս պահին իրեն հանգիստ է զգում եւ խնդիրներ չունի: Իհարկե, եվրագավաթներում թիմը չի հայտնվի, իսկ ահա «Ռայոյին» անհրաժեշտ է հաղթել, որպեսզի հեռանա վտանգավոր գոտուց: Հաշվի առնելով, որ թիմը խաղում է սեփական հարկի տակ, իմաստ կա խաղալ նրանց մաքուր հաղթանակի վրա: Շատ լավ գործակից է առաջարկվում` 2,20: Կրկնում եմ` «Էյբարը» վերջին ժամանակահատվածում խնդիրներ ունի մոտիվացիայի հետ` ընդ որում բավականին լուրջ: Վերջին 9 տուրերում թիմը 1 հաղթանակ է տարել ու կրել 8 պարտություն: Այնպես որ, եթե «Ռայոն» իր մակարդակով խաղա, ապա կարող է հուսալ, որ 3 միավոր կվաստակի: Իհարկե, ափսոս, որ Ֆյոդր Ֆլորեսը վնասվածք է ստացել, բայց փոխարենը վերադարձել է Խավի Գերան, ով կարողանում է գոլ խփել, կան նաեւ Մանուշուն ու Բեբեն: «Ռայոն» անհրաժեշտ ֆուտբոլիստներ ունի, ովքեր կարողանում են գոլ խփել: Այնպես որ, խաղադրույք եմ կատարում «Ռայոյի» հաղթանակի վրա:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 29-րդ տուր
01:00/13 մրտ
«Ռայո Վալյեկանո» - «Էյբար»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ