«Ռայո Վալյեկանո» – «Բարսելոնա»: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

23:30, 27 օգս 2024
«Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել «Ռայո Վալյեկանո» – «Բարսելոնա» Իսպանիայի Լա լիգայի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Քննարկենք Պրիմերայի հետաքրքիր հանդիպումներից մեկը:

«Ռայո Վալյեկանոն» ընդունելու է «Բարսելոնային»: Երկու թիմերն էլ վատ չեն սկսել մրցաշրջանը: Կատալոնացիները 2 հաղթանակ են տարել, ընդ որում՝ հաղթել են միևնույն 2:1 հաշվով, սակայն մրցրակիցներն էլ այնքան հեշտ չէին:

«Ռայո Վալյեկանոն» 4 միավոր է վաստակել: Եթե հաշվի առնենք, որ երկու հանդիպումներն էլ արտագնա էին, ապա նման արդյունքը հիանալի է: «Ռայոն» ռոմանտիկ թիմ է, միշտ փորձում է կռվել ցանկացած մրցակցի հետ, հատկապես հետաքրքիր են ստացվում «Բարսելոնայի» հետ հանդիպումները:

«Վալյեկանոյի» կազմում աստղային կոլումբացիներ են խաղում: Այստեղ են Ռադամել Ֆալկաոն, խաղից մեկ օր առաջ միացավ Խամես Ռոդրիգեսը, որը ճանաչվեց Ամերիկայի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ:

«Բարսան» առայժ չի կարողանում գրանցել նորեկ Դանի Օլմոյին: Առայժմ կատալոնացիները կանոնավոր գոլեր են խփում, հատկապես խոսքը վերաբերում է Ռոբերտ Լևանդովսկուն, որն արդեն 3 գոլի հեղինակ է դարձել:

Ինձ դուր է գալիս, թե ինչպես են խաղում Ռաֆինյան և Լամին Յամալը: «Բլաուգրանայի» առջևի գիծը լավ վիճակում է:

Հանսի Ֆլիկի գալուց հետո «Բարսան» սկսել է շատ գոլեր խփել: Առայժմ կապտանռնագույնների մասնակցութամբ խաղերում աշխատում է «2 թիմերը գոլ կխփեն» տարբերակը, հետևաբար, ընտրությունս պատահական չէ:

Առաջարկում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
23:30/27 օգս
«Ռայո Վալյեկանո» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ