«Ռայո Վալյեկանո» — «Բարսելոնա». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը

00:00, 04 մրտ 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել Պրիմերայի 27-րդ տուրի «Ռայո Վալյեկանո» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում կատալոնացիների հաղթանակի ու տոտալ 2,5 գոլից շատի վրա: 

Ռիսկի եմ դիմում արտասովոր կանխատեսում անել «Ռայո Վալյեկանոյի» մասնակցությամբ խաղում: Եվ այսպես, ենթադրում եմ, որ հանդիպումը կավարտվի . . . ոչ 2:2 հաշվով: «Ռայոն» վերջին երեք տուրերում երկու գնդակ է խփել եւ նույնքան բաց թողել: Բացի դրանից, «Ռայո Վալյեկանոյի» վերջին 10 խաղերից յոթն ավարտվել են 2:2 հաշվով:

Արդեն 7 տուր շարունակ «Ռայոն» ամեն խաղում 2 գոլից քիչ չի խփում: Մադրիդցիները հեշտությամբ կարող են երկու գոլ խփել նաեւ «Բարսային» եւ «Ռեալին»: Նրանց դեմ վերջին հանդիպումներն ավարտվել են համապատասխանաբար 2:5 եւ 2:10 հաշիվներով: «Ռայոն» միշտ հավատարիմ է իր խաղաոճին եւ նույնիսկ «Բարսայի» դեմ բաց ֆուտբոլ է խաղում ու փորձում տիրել տարածքային առավելությանը: Մի անգամ նույնիսկ «Ռայո Վալյեկանոն» գնդակին տիրելու առումով հաղթեց «Բարսելոնային», բայց գոլերի քանակով զիջեց 0:4 հաշվով:

Այն պահից, երբ «Ռայոն» դուրս է եկել Պրիմերա, մադրիդցիները 7 անգամ հանդիպել են «Բարսելոնայի» հետ եւ բոլոր խաղերում պարտություն են կրել: Ահա այդ հանդիպումների հաշիվները` սկզբից մինչեւ վերջ. 4:0, 7:0, 5:0, 3:1, 4:0, 6:0, 2:0, 6:1, 5:2: Մի անգամ հարցրեցի «Ռայոյի» պաշտպան Ռազվան Ռացին, թե ինչու է թիմը բաց ֆուտբոլ խաղում կոնկրետ «Բարսելոնայի» դեմ, որը դատապարտված է պարտության: Ռումինացին պատասխանեց ինձ, որ գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը թիմից միշտ պահանջում է հավատարիմ մնալ խաղաոճին եւ հաճախ կրկնում ֆուտբոլիստներին, որ «Ռայոն» չպետք է ենթարկվի մրցակցին, այլ հակառակը` այդ թվում գրանդների դեմ խաղերում:

Ընդհանուր առմամբ ամեն ինչ պարզ է «Ռայոյի» հետ: Հինգշաբթի թիմը հերոսական պայքար կտա «Բարսելոնային» եւ կջախջախվի: Ոչ այնքան, որ «Ռայոն» խաղացողների կարգով զիջում է մրցակցին, այլ այն, որ այժմ զգալիորեն թույլ է իր սովորական մակարդակից: Մադրիդցիների 10 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն` այդ թվում հարձակվող Միկուն, ով 5 տուր շարունակ գոլ է խփում: Բայց ավելի լուրջ կորուստներ կան պաշտպանությունում. նույն Ռացը չի խաղա այս խաղում: «Բարսելոնայի» կազմում կան բոլոր ուժեղագույնները, վնասվածք ունի միայն Ռաֆինյան, որակազրկված է Դանի Ալվեսը: Իհարկե, Լուիս Էնրիկեն հանգիստ կտա մի քանի առաջատարների, բայց ոչ օպտիմալ կազմով էլ «Բարսան» պետք է հյուրընկալվելիս բավականին վստահ կերպով լուծի «Ռայոյի» հարցերը:

Խաղադրույք` «Բարսելոնայի» հաղթանակ եւ տոտալ 3,5 գոլից շատ (1,85):

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 27-րդ տուր
00:00/4 մրտ
«Ռայո Վալյեկանո» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ