«Ռայո Վալյեկանո» – «Բարսելոնա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Բարսելոնան» ֆինանսական խնդիրներ ունի, բայց դա կարծես թե չի ազդում թիմի ֆուտբոլիստների և Հանսի Ֆլիկի աշխատանքի վրա։ Կատալոնական ակումբը նախորդ 2 տուրերում հաղթանակներ է տարել։ Նախ՝ Ֆլիկի գլխավորած թիմը 2։1 հաշվով առավելության է հասել «Վալենսիայի», իսկ հետո՝ «Աթլետիկի» նկատմամբ։
Այն, որ թիմը չի կարողանում «չոր» հանդիպում անցկացնել, չի զարմացնում ինձ, քանի որ կադրային լուրջ խնդիրներ կան։ Իլկայ Գյունդողանի հեռանալուց հետո էլ դաշտի կենտրոնում խնդիրները կշատանան։
«Ռայո Վալյեկանոն» զարմացրեց առաջին խաղում՝ հյուրընկալվելիս հաղթելով «Ռեալ Սոսյեդադին»։ Նախորդ տուրում էլ թիմը 0։0 հաշվով ոչ-ոքի խաղաց «Խետաֆեի» հետ։
Կարծում եմ, որ արտագնա խաղում կատալոնացիների համար հեշտ չի լինելու։ Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, որ «Ռայո Վալյեկանոն» կարող է միավորներ խլել «Բարսելոնայից»։
Լավ մարզավիճակու են Յամալն ու Լևանդովսկին։ Նրանք կարող են արդյունք ապահովել այս խաղում։ Ենթադրում եմ, որ հյուրերը հաղթանակ կտանեն։ Ընտրում եմ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 1․66 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: