«Ռայո Վալյեկանո» — «Աթլետիկո». Ալեքսանդր Վիշնևսկու կանխատեսումը

01:00, 07 հնվ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ, Իսպանիայում «Սպորտ-Էքսպրեսի» թղթակից Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Ռայո Վալյեկանո» — «Աթլետիկո» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը կարծում է, որ «Ռայոն» լուրջ պայքար կծավալի «աթլետների» դեմ:

«Աթլետիկոյի» համար գլխավորը առաջնությունն է, այլ ոչ թե Իսպանիայի գավաթը: «Ռայոյի» դեմ խաղում Դիեգո Սիմեոնեն պատրաստվում է «Լևանտեի» դեմ նախորդ խաղի համեմատ հիմնական կազմում 10 փոփոխություն կատարել: Մեկնարկային կազմում իր տեղը կպահպանի միայն սերբ պաշտպան Սավիչը: «Աթլետիկոն» փաստացի երկրորդ կազմով է խաղալու:

«Աթլետիկոյի» կազմում առաջին րոպեներից խաղադաշտ դուրս կգան թիմի նորեկներ արգենտինացի Մատիաս Կրանեվիտերը, ով մադրիդյան ակումբ է տեղափոխվել «Ռիվեր Փլեյթից», և Աուգուստո Ֆերնանդեսը, ով նախորդ շաբաթ հրաժեշտ տվեց «Սելտային»: Սովորաբար Սիմեոնեն չի շտապում խաղաժամանակ տալ նորեկներին, այլ փորձում է մարզումների ժամանակ նրանց ծանոթացնել «Աթլետիկոյի» խաղի նրբություններին, բայց այս անգամ արգենտինացի մասնագետն այդպես չվարվեց, ինչն ընդգծում է «աթլետների» վերաբերմունքը Իսպանիայի գավաթի հանդեպ: Այս փուլում՝ այն էլ ոչ այնքան զորեղ մցակցի դեմ պայքարում, «Աթլետիկոն» պետք է որ հաղթի դիմակայությունում: Պատասխան խաղը կայանալու է ուղիղ մեկ շաբաթից՝ «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում:

Մատիաս Կրանեվիտերի և Աուգուստո Ֆերնանդեսի հետ միասին կիսապաշտպանությունում սպասվում է Օլիվեր Տոռեսի, Կարասկոյի և Պարտիի խաղադաշտում հայտնվելը, իսկ հարձակման գծում կխաղա Ֆերնանդո Տոռեսը, ով ոչ մի կերպ չի կարողանում իր 100-րդ գոլը խփել հարազատ ակումբի կազմում: Ակնհայտ է, որ Սավիչի հետ պաշտպանությունում հանդես կգան Սիկեյրան, Խիմենեսն ու Գամեսը, իսկ դարպասը կպաշտպանի Մոյան:

Այս «Աթլետիկոյի» դեմ «Ռայո Վալյեկանոն» ունի շանսեր, հատկապես սեփական դաշտում և հատկապես առաջին խաղում, երբ «Աթլետիկոն» կմտածի պատասխան խաղի մասին, որտեղ Սիմեոնեի թիմը կփորձի ամեն ինչ շտկել: «Ռայոյի» կազմն այսօրվա խաղում նույնպես մարտական չի լինի, բայց ավելի մոտ կլինի դրան, քան հյուրերինը: Վերջերս «Ռայոն» գրեթե միավոր էր խլում մարտական կազմով խաղացող «Աթլետիկոյից»: «Ռայո Վալյեկանոյի» ստադիոնում տանտերերը մինչև 88-րդ րոպեն պահպանեցին 0:0 հաշիվը, բայց վերջում 2 գոլ բաց թողեցին ու պարտվեցին: Կարծում եմ, որ կարելի է ֆորայով (+1)  խաղադրույք կատարել «Ռայոյի» վրա:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ 1-ին հանդիպում
01:00/7 հնվ
«Ռայո Վալյեկանո» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ