«Ռայո» — «Ատլետիկո»․ Կանխատեսում ԲՌ թիմից

19:15, 16 փտր 2019

Իսպանիայի Պրիմերայի 24-րդ տուրի շրջանակներում «Ռայո Վալեկանոն» ընդունելու է Մադրիդի «Ատլետիկոյին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» խաղադրույք է առաջարկում ձեզ այս հանդիպման համար, որը կայանալու է շաբաթ երեկոյան և սկսվելու է Երևանի ժամանակով 19։15-ին։ 

Իսպանիայի Պրիմերայի 24-րդ տուրում «Ռայոն» ընդունելու է «Ատլետիկոյին»։

Դիեգո Պաբլո Սիմեոնեի թիմը երկու անընդմեջ պարտություններից հետո հյուրընկալվելու է առաջնության մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտում գտնվող թիմերից մեկին՝ «Ռայոյին»։ Ասել, որ այս խաղի ֆավորիտը «ռոխիբլանկոսներն» են, նշանակում է ոչինչ չասել։

Շաբաթը կարևոր էր մադրիդյան ակումբի համար, քանի որ արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեի հետ «Ատլետիկոն» երկարաձգեց պայմանագիրը մինչև 2022 թվականը։ Մյուս կողմից էլ վիճակագիրները հիշեցնում են, որ Մորատայի ժամանումից ի վեր «Ատլետիկոն» միավոր չի վաստակել։

Ինչևէ անցնենք կանխատեսմանը։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը միավորներ վաստակելու նաև Մորատայի հետ միասին։ «Բետիսին» ու «Ռեալին» պարտվելուց ու սեփական դարպասը երկու խաղերում չորս գնդակ բաց թողնելուց հետո «Ատլետիկոն» չոր հաշվով կհաղթի «Ռայոյին»։ Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերությունը այս խաղադրույքի համար սահմանել է 2,5 գործակիցը։

Օրդինար: Չխաղարկված
Լա լիգա 2018-19 / 24-րդ տուր
19:15/16 փտր
«Ռայո» - «Ատլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0