Ռաֆայել Նադալ — Յոսիհիտո Նիսիոկա․ Կանխատեսում ԲՌ թիմից

07:30, 08 հնվ 2020
Ավտրալիայի երեք քաղաքներում շարունակվում է թենիսի ATP Cup մրցաշարը։ Վաղը Իսպանիայի հավաքականը երրորդ հանդիպումն է անցկացնելու։ Մրցակիցը Ճապոնիան է։ Ռաֆայել Նադալը ուժերն է չափելու Յոսիհիտո Նիսիոկայի հետ։

Թենիսի օրացույցում հայտնվել է նոր ու հրաշալի մի մրցաշար, որով այսուհետ սկսվելու է տարին։ ATP Cup-ը բավականին հետաքրքրիր պահեր է պարգևում թենիսի երկրպագուներին հունվարի 3-ից։ Մրցաշարին մասնակցում են աշխարհի ուժեղագույն թենիսիստները։ Թերևս ամենամեծ բացական Ռոջեր Ֆեդերերն է, ով որոշել է Ավստրալիայի բաց առաջնությանը նախապատրատվել միայն մարզումներով։

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը Իսպանիայի հավաքականի հետ միասին գերազանց է մեկնարկել մրցաշարում՝ հաղթելով նախ Վրաստանին, իսկ հետո Ուրուգվային։ Նադալը երկու խաղերում էլ հաղթանակներ է տարել՝ առավելության հասնելով Նիկոլոս Բասիլաշվիլիի ու Պաբլո Կուևասի նկատմամբ։

Երրորդ խաղը իսպանացիները անցկացնելու են Ճապոնիայի հետ։ Նադալի մրցակիցը մի թենիսիստ է, ում անունը մշտապես շփոթում են ամենահայտնի ճապոնացի թենիսիստի՝ Կեյ Նիսիկորիի հետ։ Յոսիհիտո Նիսիոկան 24 տարեկան է ու 76-րդն է ATP-ի վարկանիշային աղյուսակում։ Հեռանկարային թենիսիստների շարքին նրան դժվար է դասելը, բայց նա պայքարող տեսակ է։

Այդ իսկ պատճառով մի փոքր ռիսկի դիմելով՝ առաջարկում եմ խաղադրույք՝ գեյմերի տոտալը շատ (17,5)-ից։ Նադալը երկու սեթում կհաղթի, բայց գոնե դրանցից մեկում Նիսիոկան կռիվ կտա։

Օրդինար: Չխաղարկված
ATP Cup 2020
07:30/8 հնվ
Ռաֆայել Նադալ - Յոսիհիտո Նիսիոկա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0