Ռաֆայել Նադալ — Ստանիսլաս Վավրինկա. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

17:00, 11 հնս 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Փարիզում ընթացող Ռոլան Գարոսի տղամարդկանց մենախաղի եզրափակչի Ռաֆայել Նադալ — Ստանիսլաս Վավրինկա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ խաղում նվազագույնը 35 գեյմ կլինի:

https://youtu.be/e3QgRBq9gdI

Կրկին ողջույն! Երկար սպասված տղամարդկանց եզրափակիչը՝ Ռաֆայել Նադալն ընդդեմ Ստանիսլաս Վավրինկայի: Ռաֆայելը հեշտությամբ հաղթահարեց բոլոր մրցակիցների արգելքը, բոլորին հաղթելով 3 սեթում, իսկ ահա Սթենը խնդիրներ ունեցավ: Եթե չեք տեսել, ապա հիշեցնեմ, որ նա 5 սեթում հաղթեց Էնդի Մարեյին:

Մի խոսքով, Մարեյն ու Նադալը բոլորովին տարբեր մրցակիցներ են: Նադալը կավելացնի, շատ կգրոհի: Իհարկե, Սթենի համար բարդ կլինի, բայց եզրափակչում նվազագույնը 34 գեյմ կխաղարկվի: Իսպանացին նման է տերմինատորի՝ բոլորին հեշտությամբ վերացնում է, բայց Վավրինկան իր զինանոցում լավ հարվածներ ունի:

Դոմինիկ Թիմը փորձեց հարձակվել, իսկ Սթենը կարող է այդպես չանել: Դա նշանակում է, որ եթե նա տրամադրվի և չթուլանա, ապա 34 գեյմ կարող է անցկացնել: Ցանկանում եմ հավատալ դրան:

Բայց Նադալը հրաշալի մարզավիճակում է: Բոլորս էլ գիտենք, որ գրունտի վրա նա շատ ավելի լավ է խաղում: Կարծում եմ, որ Վավրինկան կփորձի ինչ-որ պայքար առաջարկել Նադալին:

Օրդինար: Պարտված
Ռոլան Գարոս, տղամարդկանց մենախաղի եզրափակիչ
17:00/11 հնս
Ռաֆայել Նադալ — Ստանիսլաս Վավրինկա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ