Ռաֆայել Նադալ — Ռոջեր Ֆեդերեր. Աննա Չակվետաձեի վիդեոկանխատեսումը

12:30, 29 հնվ 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Մելբուրնում ընթացող Australian Open-ի տղամարդկանց մենախաղի եզրափակչի Ռաֆայել Նադալ — Ռոջեր Ֆեդերեր հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ նվազագույնը 40 գեյմ կխաղարկվի:

https://youtu.be/p16Ln4J6yM8

Ողջույն բոլորին: Վաղը երկար սպասված եզրափակչում Ռոջեր Ֆեդերերը կհանդիպի Ռաֆայել Նադալին: Շատ երկրպագուներ ցանկանում էին ոչ թե Մարեյին ու Ջոկովիչին տեսնել եզրափակչում, այլ Ռաֆային ու Ռոջերին: Կարծում եմ, որ հավասար պայքար կլինի, և թենիսիստները 39,5-ից շատ գեյմ կխաղան:

Երկուսն էլ լավ տեսք ունեն: Չնայած նրան, որ Ռոջերը 35 տարեկան է, նա շատ կտրուկ է խաղում, փորձում է միշտ առաջ գնալ: Նա մատուցումներով առավելություն ունի: Իհարկե, Ռաֆայել Նադալի ոտքերն ինչ-որ անհավանական ձևով արագ են աշխատում: Նա երբեմն այնպիսի գնդակների է հասնում, որ մնում է միայն զարմանալ:

Մեզ հավասար խաղ է սպասվում: Կարծում եմ, որ պետք է տոտալ 39,5-ից շատ գեյմ լինի: Բոլորին հաջողություն եմ մաղթում:

Օրդինար: Հաղթած
Australian Open, տղամարդկանց մենախաղի եզրափակիչ
12:30/29 հնվ
Ռաֆայել Նադալ — Ռոջեր Ֆեդերեր
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ