Ռաֆայել Նադալ — Դոմինիկ Թիմ. Աննա Չակվետաձեի վիդեոկանխատեսումը

13:00, 09 հնս 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Փարիզում ընթացող Ռոլան Գարոսի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի Ռաֆայել Նադալ — Դոմինիկ Թիմ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ թենիսիստները առավելագույնը 37 գեյմ կխաղարկեն:

https://youtu.be/yndwRAoBy1Y

Ողջույն թենիսի բոլոր սիրահարներին: Տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչը: Ռաֆայել Նադալը կխաղա Դոմինիկ թիմի հետ, և դուք կասեք, որ Դոմինիկ թիմը 1/4 եզրափակչում Ջոկովիչին հաղթելուց հետո կարող է կիսաեզրափակչում հաղթել նաև Նադալին: Իսկ ես կպատասխանեմ, որ ամենայն հավանականությամբ 37,5-ից քիչ գեյմ կխաղարկվի, որովհետև Նադալը կորտում շատ լավ տեսք ունի: Ի տարբերություն Ջոկովիչի, նա շատ կայուն ելույթներ է ունենում, իսկ Ջոկովիչը կորցրել է կորտում լավ տեղաշարժվելու հատկությունը:

Իհարկե, Նադալի պաշտպանությունն արդեն 15 տարի բարձր մակարդակի վրա է: Այս խաղին իսպանացի թենիսիստը մեծ տրամադրվածությամբ կմոտենա, որովհետև Հռոմի մրցաշարում նա զիջել է Դոմինիկ թիմին, և դա բարկացրել է Նադալին: Նա հիմա ավելի ակտիվ կգործի: Մի խոսքով, չնայած համակրում եմ Դոմինիկ թիմին, բայց կարծում եմ, որ առավելագույնը 37 գեյմ կխաղարկվի:

Օրդինար: Չխաղարկված
Ռոլան Գարոս, տղամարդկանց մենախաղ, կիսաեզրափակիչ
13:00/9 հնս
Ռաֆայել Նադալ — Դոմինիկ Թիմ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ