Ռաֆայել Նադալ — Ալեքսանդր Դոլգոպոլով․ Աննա Չակվետաձեի կանխատեսումը

20:30, 04 սպտ 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Նյու-Յորքում ընթացող Ամերիկայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի չորրորդ շրջանի Ռաֆայել Նադալ — Ալեքսանդր Դոլգոպոլով հանդիպման վերաբերյալ: Ըստ նրա՝ այս խաղում Դոլգոպոլովը նվազագույնը 1 սեթ կհաղթի։

Վաղուց Դոլգոպոլովը այսպիսի մարզավիճակում չէր եղել։ Միշտ նրա մոտ ինչ-որ խնդիրներ էին լինում՝ վնասվածքներ, տրամադրվածության բացակայություն։ Բայց Նյու-Յորքում նա ցուցադրում է շատ բարձր մակարդակ, արդեն հաղթահարել է Շտրուֆի, Բերդիխի և Տրոիցկովի արգելքը։ Հատկապես տպավորեց չեխ թենիսիստի դեմ նրա ցուցադրած խաղը։

Ռաֆայել Նադալը դեռ փնտրում է իր խաղը։ Լայովիչի դեմ առաջին սեթում նա խնդիրներ ունեցավ, հաջորդ երկու խաղերում առաջին սեթը զիջեց Դանիելին և Մայերին, իսկ այդ մրցակիցները, ըստ իս, զիջում են Դոլգոպոլովին։ Դոլգոպոլովը մեծ տաղանդ է, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարողանում օգտագործել այդ տաղանդը։

Լուրջ պայքար եմ սպասում, Նադալը հաստատ հեշտությամբ չի հաղթի։ Խաղադրույք եմ կատարում այն բանի վրա, որ ուկրաինացին նվազագույնը 1 սեթ կհաղթի։

Օրդինար: Պարտված
US Open, տղամարդկանց մենախաղ, 4-րդ շրջան
20:30/4 սպտ
Ռաֆայել Նադալ — Ալեքսանդր Դոլգոպոլով
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ