Ռաֆայել Նադալ – Կասպեր Ռուդ: Կանխատեսում և խաղադրույք

17:00, 17 նյմ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է կատարել Ռաֆայել Նադալ – Կասպեր Ռուդ ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի երրորդ տուրի մրցախաղի վերաբերյալ:

Ռաֆաել Նադալ

Ռաֆան Ամփոփիչ մրցաշարում պարտվեց Ֆելիքս Օժե-Ալյասիմին: Իսպանացու անընդմեջ պարտությունների շարքը հասավ 4-ի: Վերջին անգամ Նադալը նման հակառեկորդ էր գրանցել 2009-ին: Ռաֆաելը փորձում է պայքարել, անընդհատ տարբերակներ է փնտրում, բայց առայժմ ոչինչ չի ստացվում: Կարելի է առանձնացնել նրա մատուցումները, իսկ հետին գծի մոտ խաղը շտկումների կարիք ունի:

Կասպեր Ռուդ

Կասպերն Ամփոփիչ մրցաշարից առաջ գլխավոր անդերդոգն էր: Նորվեգացին Թուրինից առաջ այնքան էլ համոզիչ տեսք չուներ: Այժմ Ռուդը խաղի որակով հաճելիորեն զարմացնում է: Նրան հաջողվեց առավելության հասնել Ֆելիքս Օժե-Ալյասիմի (7:6, 6:4) և Թեյլոր Ֆրիցի նկատմամբ (6:3, 4:6, 7:6): Իսպանացուն պարտվելու դեպքում տարբերակներ կան, որ Կասպերը խմբում կնահանջի երկրորդ տեղ:

Թենիսիստները մինչև այժմ հանդիպել են մեկ անգամ: Նադալը Ռոլան Գարոսի եզրափակիչում մրցակցին հաղթել էր 3 սեթում: Բայց այն ժամանակ նորվեգացին շանս չուներ, քանի որ Ռաֆան Փարիզում ֆանտաստիկ մարզավիճակում էր: Նադալը մրցաշրջանի վերջին խաղում հավանաբար ճակատամարտ կտա, չնայած նրան, որ մրցաշարային առումով հեռանկար չունի: Իսկ Կասպերն ամեն ինչ անելու է ռևանշի հասնելու համար: Ռաֆան առողջական խնդիրներ չունի, սակայն առայժմ չի կարողանում ակտիվ խաղալ: Չեմ կարծում, թե ամբողջ հանդիպման ընթացքում Կասպերը կայուն մատուցումներ կկատարի:

Նադալի հաղթանակը ստացել է 2,61 գործակից, իսկ Ռուդինը՝ 1,50։

Ամեն դեպքում, ընտրում եմ խաղի գեյմերի տոտալը 20.5-ից շատ խաղադրույքը:

Օրդինար: Հաղթած
ATP-ի ամփոփիչ մրցաշար
17:00/17 նյմ
Ռաֆայել Նադալ - Կասպեր Ռուդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ