«Քրիսթալ Փելաս» – «Մանչեսթեր Յունայթեդ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

19:00, 22 մյս 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Քրիսթալ Փելաս» – «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Խոսում ենք «Քրիսթալ Փելաս» – «Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայության մասին: Կարծում եմ, որ «Յունայթեդի» բոլոր երկրպագուներն անհամբերությամբ են սպասում մրցաշրջանի ավարտին: Նման մղձավանջը պետք է արագ մոռանալ և սպասել, թե ինչ կլինի տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ինչպես է նոր թիմ ձևավորվելու և ինչպես է այն թրծվելու:

Ընթացիկ մրցաշրջանը շատ տխուր դասավորվեց մանչեսթերցիների համար: Թիմն առաջին տեղից հետ է մոտավորապես 30 միավորով: «Կարմիր սատանաները» ո՛չ ցանկություն դրսևորեցին, ո՛չ էլ կարողություն: Այս դիմակայությանը մանչեսթերյան թիմը մոտենում է «Բրայթոնից» կրած խայտառակ պարտությունից հետո: Վերջին հանդիպումից անցել է 15 օր: Դժվար եմ պատկերացնում, թե ինչ վիճակում են Ռոնալդուն և ընկերները մոտենալու այս մրցավեճին: Չեմ կարծում, թե Ռալֆ Ռանգնիկի կոլեկտիվը կհավաքվի այս խաղում:

«Քրիսթալ Փելասը» վատ մրցաշրջան չունեցավ: Վիեյրայի գալուց հետո թիմը ժամանակակից խաղային ձեռագիր ստացավ: Այժմ հետաքրքիր է հետևել լոնդոնյան ակումբի խաղին:

Վերջին տնային հանդիպումը, լեփ-լեցուն տրիբունաներ: Այս ամենը խոսում է այն մասին, որ այս դիմակայության ֆավորիտը հենց «Քրիսթալ Փելասն» է:

Այս խաղի համար ընտրում եմ «Քրիսթալ Փելասի» հաղթանակը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
19:00/22 մյս
«Քրիսթալ Փելաս» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
19:00/22 մյս
«Քրիսթալ Փելաս» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ