«Քրիսթալ Փելաս» — «Մանչեսթեր Սիթի». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

19:00, 28 հնվ 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի «Քրիսթալ Փելաս» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ հյուրերը կհաղթեն երկու գնդակի տարբերությամբ:

Սեմ Էլերդայսն այն մարզիչներից է, ով միշտ ԱՊԼ-ն վեր է դասում գավաթային մրցաշարերից: Դիրքը, որում հայտնվել է թիմը, միայն ուժեղացնում է անբարյացկամությունն աշխարհի ամենահին ֆուտբոլային մրցաշարի հանդեպ: Չորս անընդմեջ հաղթանակ և ահա՝ լքման գոտին: Անգլիայի հավաքականը 67 օր գլխավորած Էլերդայսը երբեք չի լքել ԱՊԼ-ն, հիմա նա պետք է շատ չարչարվի, որպեսզի չփչացնի վիճակագրությունը: Դրա համար նա, միանշանակ, չի օգտագործի հիմնական խաղացողների ուժերն իր համար երկրորդական մրցաշարում:

Պեպ Գվարդիոլայի մոտ իրավիճակը հակառակն է: Ամեն խաղում և՛ Պեպին, և՛ նրա ֆուտբոլիստներին պետք է ապացուցել իրենց կարողությունն ու պատասխանել իրենց հասցեին հնչող բազմաթիվ քննադատություններին: Այդ պատճառով էլ գավաթի նախորդ փուլի «Վեսթ Հեմի» հետ խաղում իսպանացին դուրս բերեց ուժեղագույն կազմը: Ընդ որում՝ անգամ եթե Գվարդիոլան խաղա կիսապահեստային կամ երկրորդ կազմով, ապա «Սիթիի» շանսերն, այնուամենայնիվ, ավելի բարձր կլինեն:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
19:00/28 հնվ
«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ