«Քրիսթալ Փելաս» — «Մանչեսթեր Սիթի». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

20:30, 19 հկտ 2019
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 9-րդ տուրի «Քրիսթալ Փելաս» — «Մանչեսթեր Սիթի» խաղի վերաբերյալ:

«Սիթին» այլևս իրավունք չունի միավորներ կորցնելու։ Նախորդ տուրում «Վուլվերհեմփթոնին» պարտվելուց հետո «Լիվերպուլը» առաջ է արդեն 8 միավորով։

«Քրիսթալ Փելասը» երկու անընդմեջ հաղթանակ է տարել ու բարձրացել է վեցերորդ հորիզոնական։ Սակայն դա մեծ հաշվով շատ բան չի նշանակում։ Այո՛, Ռոյ Հոջսոնը լավ կազմակերպված թիմ ունի, որը գործում է հստակ տրված հրահանգի համաձայն։ Սակայն կարող ենք ասել, որ հարձակման գիծը կախված է առջևի ֆուտբոլիստների տրամադրությունից, մասնավորապես Ուիլֆրիդ Զաայից։ Հենց նա խաղաց իր բարձր մակարդակով, ու թիմի գործերը լավ գնացին։

«Սիթիի», սակայն, այս ամենը որևէ նշանակություն դժվար թե ունենա։ Հյուրերը պետք է որ կենտրոնացած ու կատաղած դուրս գան դաշտ։ Նման պարագայում չի կարող փրկվել գրեթե ոչ մի թիմ։

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ 2019/2020․ 9-րդ տուր
20:30/19 հկտ
«Քրիսթալ Փելաս» — «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ