«Քրիսթալ Փելաս» – «Մանչեսթեր Սիթի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Մանչեսթեր Սիթին» նախորդ մրցաշրջանում երկար ժամանակ հետապնդում էր առաջատարին։ Թվում էր, որ մրցաշրջանի վերջնամասում թիմը չի կարողանա պայքարել մի քանի ճակատով, սակայն «Մանչեսթեր Սիթին» թրեբլ գրանցեց։
Այս մրցաշրջանում էլ Գվարդիոլայի գլխավորած թիմն առաջատար չէ ԱՊԼ-ում։ Հիմա մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը»՝ 70 միավորով։ «Արսենալը» 68 միավորով 2-րդն է, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ 67 միավորով 3-րդը։
Նախորդ տուրում մանչեսթերյան թիմը վստահ հաղթանակ տարավ «Ասթոն Վիլայի» նկատմամբ։ Փայլուն հանդիպում անցկացրեց Ֆիլ Ֆոդենը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Այդ խաղում հանգստանալու հնարավորություն էին ստացել Կևին Դե Բրույնեն և Էրլինգ Հոլանդը։ Զարմանալի չէ, քանի որ հաջորդ շաբաթ թիմը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվելու է Մադրիդի «Ռեալին»։
Կարծում եմ, որ այս խաղում էլ Գվարդիոլան ռոտացիա կկիրառի։ Այո, ներքին առաջնությունը ևս շատ կարևոր է, բայց ֆուտբոլիստները, անկասկած, կմտածեն «Ռեալի» հետ սպասվող հանդիպման մասին։
Գուցե «Քրիսթալ Փելասը» փորձի օգտվել ստեղծված իրավիճակից։ «Սելհորսթ Պարկում» կայացած վերջին 4 խաղերը գոլառատ չեն եղել։ «Մանչեսթեր Սիթին» 2 անգամ հաղթել է 2։0 հաշվով, մեկ հանդիպում ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի, ևս մեկ խաղ էլ թիմը հաղթել է 1։0 հաշվով։
Կարծում եմ, որ այս անգամ ևս հյուրերը կհաղթեն ոչ գոլառատ խաղում։ Իմ կանխատեսումն է «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 4․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․60 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: