«Քրիսթալ Փելաս» – «Լիվերպուլ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Քրիսթալ Փելասն» այս մրցաշրջանում չի պարտվել «Մանչեսթեր Յունայթեդին» և «Չելսիին»։ 2 հանդիպումներն էլ ավարտվել են ոչ-ոքի, սակայն թիմն անցկացրած 6 խաղերում հաղթանակ չի տարել։ Զարմանալի է, քանի որ Օլիվեր Գլասների գլխավորությամբ «Քրիսթալ Փելասը» նախորդ մրցաշրջանի վերջին հատվածում փայլուն խաղ էր ցուցադրում, ինչպես նաև լավ արդյունքեր գրանցում։ Թիմը նախորդ մրցաշրջանի վերջին 7 խաղերում 6 հաղթանակ էր տարել։ Իհարկե, թիմը զգում է Մայքլ Օլիսեի բացակայությունը։ 22-ամյա ֆուտբոլիստն ամռանն է տեղափոխվել «Բավարիա»։ Պատահական չէ, որ մյունխենյան ակումբը ֆուտբոլիստ է ձեռք բերել ԱՊԼ-ի միջակ թիմից։ Օլիսեն իրոք տպավորել է իր խաղով նախորդ մրցաշրջանում։
Օլիվեր Գլասները Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը։ Նրա թիմերը հետաքրքիր ֆուտբոլ են ցուցադրում։ Իհարկե, թոփ ակումբների հետ հանդիպումները միշտ էլ բարդ են լինում։ Այս տարվա ապրիլին Գլասների գլխավորած թիմը 1։0 հաշվով հաղթել է «Լիվերպուլին»։
Կարծում եմ, որ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները խաղային խիտ գրաֆիկի պատճառով թարմ տեսք չեն ունենա այս խաղում։ Բացի այդ, այս տուրից հետո միջազգային դադար է և շատերը գուցե մտքով արդեն հավաքականի հետ են կամ էլ մտածում են գոնե մի քանի օր հանգստանալու մասին։
«Լիվերպուլը» վերջին 9 խաղում 8 հաղթանակ է տարել։ Արնե Սլոտի գլխավորած թիմը պարտվել է միայն «Նոթինգեմ Ֆորեսթին»։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․60 գործակցով։ Կփորձեմ ևս մեկ ռիսկային տարբերակ․ «Քրիսթալ Փելասը» չի պարտվի խաղադրույքը՝ 2․47 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: