«Քրիսթալ Փելաս» — «Լեսթեր». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

18:00, 15 ապր 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 33-րդ տուրի «Քրիսթալ Փելաս» — «Լեսթեր» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը (-1) ֆորայով հաղթանակ կտանեն: 

«Լեսթերի» ֆուտբոլիստները հիմա հաստատ «Քրիսթալ Փելասի» մասին չեն մտածում: Ընդամենը վեց օրվա տարբերությամբ Անգլիայի չեմպիոնները քառորդ եզրափակչի երկու խաղ ունեն Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, և միանշանակ, բոլոր ուժերը կխնայեն պատասխան դիմակայության համար:

«Էվերթոնի» դեմ «Լեսթերը» կիսապահեստային կազմով էր խաղում և չորս գնդակ ընդունեց «իրիսներից»: Ամենայն հավանականությամբ, «Փելասի» դեմ Շեքսպիրը հիմնական կազմի ավելի քիչ ֆուտբոլիստների կխաղացնի, ովքեր կմասնակցեն երեքշաբթի օրվա «Աթլետիկոյի» հետ հանդիպմանը: «Աղվեսներին» այլևս չի սպառնում մրցաշարից լքումը:

Դե իսկ «Փելասը» երկուշաբթի օրն «Արսենալին» ջախջախելով՝ վերջին վեց տուրերում հինգերորդ հաղթանակը տարավ: Ընդ որում՝ կրկին գոլ բաց չթողեց: Սեմ Էլերդայսն արդեն վեց միավորով հեռացել է լքման գոտուց, և հիմա արդեն կարելի է ասել, որ նա կպահպանի պատվավոր մարզչի ստատուսը, ով երբեք դուրս չի մնացել ԱՊԼ-ից:

Կարծում եմ՝ լոնդոնցիները կհաղթեն և դա բավական հեշտությամբ կանեն:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 33-րդ տուր
18:00/15 ապր
«Քրիսթալ Փելաս» - «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ