«Քրիսթալ Փելաս» — «Չելսի». Դենիս Կազանսկու կանխատեսումը

18:00, 14 հկտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել ԱՊԼ-ի 8-րդ տուրի «Քրիսթալ Փելաս» — «Չելսի» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ հյուրերը կհաղթեն արդյունավետ խաղում: 

«Քրիսթալ Փելասը» գոլերի հետ կապված խնդիր ունի: Եվ ներկա պահին անհասկանալի է, թե ինչպես թիմը կկարողանա լուծել այդ խնդիրը, քանզի հարձակման գծի հիմնական խաղացողներ Վիլֆրիդ Զահան ու Քրիստիան Բենտեկեն վնասվածք ունեն: Այդ ֆուտբոլիստներին հավասարազոր փոխարինողներ չկան: Այս մրցաշրջանում բոլորը ջախջախում են «Քրիսթալ Փելասին»:

Կարծում եմ, որ «Չելսին» ևս երեք միավոր կվաստակի այդ խաղում: Սակայն դիմակայությունը բավական համառ կլինի, քանի որ «ազնվականների» կազմում վնասվածք ունի հիմնական հարձակվող Ալվարո Մորատան, բացի այդ շարքից դուրս է Նգոլո Կանտեն: Եվ եթե կիսապաշտպանության կենտրոնում ընդունելի փոխարինող կգտնվի, ապա հարձակման գծում լոնդոնցիները խնդիրներ ունեն: Այդ պատճառով այս խաղում խաղադրույք կկատարեի ««Չելսիի» հաղթանակ և գոլերը տոտալ 2,5-ից շատ» տարբերակի վրա:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 8-րդ տուր
18:00/14 հկտ
«Քրիսթալ Փելաս» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ