«Քրիսթալ Փելաս» – «Արսենալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Արսենալը» նախորդ մրցաշրջանի վերջնամասում չկարողացավ պահպանել առաջին տեղն ու չեմպիոնական պայքարում զիջեց «Մանչեսթեր Սիթիին»։ Հոգեբանական առումով, «Արսենալի» ֆուտբոլիստների համար շատ դժվար շրջան էր։ Թիմը ամիսներ շարունակ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը և մոտ էր չեմպիոնությանը, բայց․․․
Այնուամենայնիվ, ինչպես Պեպ Գվարդիոլան ասաց այդ ժամանակ, «Արսենալը» պետք է ոչ թե դժգոհի, որ չեմպիոն չի դարձել, այլ ուրախանա, քանի որ 7 տարի անց վերադարձել է Չեմպիոնների լիգա։ Անկասկած, Արտետայի գլխավորած թիմի համար առաջնային է Անգլիայի Պրեմիեր լիգան։ Առաջին տուրում «Արսենալը» 2։1 հաշվով հաղթել է «Նոթինգեմ Ֆորեսթին»։
Թիմում նորեկներ կան․ Դեկլան Ռայսը, Կայ Հավերցն ու Յուրիեն Տիմբերը։ Վերջինս, վնասվածքի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս է մնացել։
«Քրիսթալ Փելասը» նախորդ մրցաշրջանի վերջնամասում տպավորիչ խաղ ցուցադրեց Ռոյ Հոջսոնի գլխավորությամբ: Այս խաղը լոնդոնյան դերբի է և անկախ թիմերի միջև մակարդակների տարբերությունից, միշտ լարված ընթացք է ունենում։
Հաշվի առնելով «Արսենալի» հավակնությունները, նախորդ մրցաշրջանում ցուցադրած խաղն ու նոր տրանսֆերները՝ կարծում եմ, որ հյուրերն այս խաղում դրական արդյունքի կհասնեն։ Ընտրում եմ «Արսենալի» հաղթանակը՝ 1․77 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: