Viasat հեռուստաընկերության հայտնի մեկնաբան, Ռուսաստանի, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել «Ռայն-Էներգի» մարզադաշտում կայանալիք գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուրի «Քյոլն» — «Վերդեր» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում «այծերը» հաղթանակ կտանեն:
«Քյոլնը» և «Վերդերը» բացում են Բունդեսլիգայի հերթական տուրը: Հանդիպումը կարելի է բնութագրել որպես Եվրոպայի համար պայքար: Երկուսն էլ Եվրոպա լիգայում հայտնվելու ու հաջորդ մրցաշրջանում այնտեղ խաղալու շանսեր ունեն: Բայց ինձ թվում է, որ «Վերդերի» համար սա ոչ լավագույն հեռանկարն է: Բրեմենցիները դժվարությամբ են կազմ հավաքում, թափ հավաքում մրցաշրջանի ընթացքում, և եթե թիմը հաջորդ մրցաշրջանում խաղա երկու ճակատով, ապա դա կարող է խնդիր դառնալ: Բանը նրանում չէ, որ «Վերդերը» դիտմամբ կհանձնի այս հանդիպումը: Ուղղակի, այսպես ասենք, «Քյոլնի» և նրա ֆուտբոլիստների համար Եվրոպան ավելի առաջնահերթ է:
«Քյոլնը» խաղում է տանը, իսկ տնային հանդիպումները մրցաշրջանում այդքան շատ չեն մնացել, և թիմը կաշխատի ուրախացնել երկրպագուներին: Այնպես որ, ընտրում եմ «Քյոլնի» հաղթանակ» խաղադրույքը: Գործակիցը 2,56 է: