«Քյոլն» – «Շալկե»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը

19:00, 07 օգս 2022
Ռուսաստանի Մ17 հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, «Զենիթի», «Ամկարի» ու «Տոմի» նախկին ֆուտբոլիստ, «Матч ТВ» ալիքի մեկնաբան Ալեքսեյ Գասիլինը կանխատեսում է արել «Քյոլն» – «Շալկե» Բունդեսլիգայի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ: Այս ամռանը «Քյոլնի» կազմը համալրել էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։

Բոլորը գիտեն, որ ես համակրում եմ «Շալկեին», բայց թիմը նոր է վերադարձել Բունդեսլիգա։ Ի դեպ, այս ակումբում է խաղում Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքս Կրալը։ Հավատում եմ, որ գելզենկիրխենցիների 29-ամյա կիսապաշտպան Մարիուս Բյուտլերը կանցկացնի հրաշալի մրցաշրջան։ Նախորդ տարի նա 10+10 գրանցեց «գոլ+ասիստ» հաշվարկով։ Կնշեմ նաև գոլ խփող մեքենա Սիմոն Տերոդեին, որը 30 գոլի հեղինակ դարձավ 2-րդ Բունդեսլիգայում։ Կարծում եմ, որ հզոր մրցաշրջանից հետո 34-ամյա գերմանացի հարձակվողն իրեն լավ կդրսևորի ուժեղագույնների լիգայում։

Կարծում եմ՝ «Շալկեն» գոլ կխփի այս խաղում և կփորձի երկրպագուներին ապացուցել, որ թիմը հենց այնպես չէ վերադարձել գերմանական ֆուտբոլի էլիտա։ «Քյոլնը» վատ չխաղաց նախորդ մրցաշրջանում և նվաճեց եվրագավաթների ուղեգիր՝ գրավելով 7-րդ տեղը։ Կարծում եմ՝ թիմը կցուցադրի հարձակողական ֆուտբոլ, և մենք կտեսնենք նվազագույնը մեկական արդյունավետ հարված 2 թիմերից։ Միևնույն ժամանակ, դաշտի տերերը կհասնեն հաղթանակի։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա
19:00/7 օգս
«Քյոլն» – «Շալկե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ