«Քյոլն» — «Բավարիա». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

18:30, 04 մրտ 2017
Viasat հեռուստաընկերության հայտնի մեկնաբան, Ռուսաստանի, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել «Ռայն Էներգի» մարզադաշտում կայանալիք գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի «Քյոլն» — «Բավարիա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում առնվազն երեք գնդակ կխփվի: 

Շատ տհաճ խաղ է խաղադրույքի տեսանկյունից: Բոլորի համար պարզ է, որ «Բավարիան» ֆավորիտ է և պետք է հաղթի: Բայց վաստակել դրանում գործնականում անհնար է: Այստեղ ջախջախման սպասել առանձնապես պետք չէ: «Բավարիան» շաբաթվա ընթացքում գավաթային խաղ է ունեցել, իսկ առջևում Չեմպիոնների լիգայի հանդիպումն է: Կարլո Անչելոտտին, ճիշտ է, ասել է, որ գալիս է մրցաշարի վճռորոշ փուլը, այդ թվում Գերմանիայի գավաթի և Բունդեսլիգայի հանդիպումները, հետևաբար ոչ մի նշանակալի ռոտացիաներ սպասել պետք չէ:

«Բավարիան» պահպանում է լուրջ տրամադրությունը: Կարծում եմ, որ «Քյոլնի» հետ խաղը բացառություն չի լինի: «Քյոլնը» ստիպված կլինիւ հրաժարվել սովորական տակտիկայից: Նստել սեփական դարպասներին և հաշիվը պահելու վրա խաղալ «Բավարիայի» հետ՝ դա ոչ հեռանկարային տարբերակ է: Պետք է երջանկությունը փնտրել առջևում: Այդ պատճառով ընտրում եմ «տոտալ 2,5-ից շատ» գոլ խաղադրույքն այն հույսով, որ «Քյոլնը» բավական ակտիվ կգնա առաջ:

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա, 23-րդ տուր
18:30/4 մրտ
«Քյոլն» - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ