Քեվին Անդերսոն — Պաբլո Կարենյո Բուստա․ Աննա Չակվետաձեի կանխատեսումը

21:00, 08 սպտ 2017

Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Նյու-Յորքում ընթացող Ամերիկայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի Քեվին Անդերսոն — Պաբլո Կարենյո Բուստա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ այս խաղում հարավաֆրիկացին առավելագույնը 1 սեթ կզիջի։

Քչերը կարող էին US Open-ում այսպիսի կիսաեզրափակիչ կանխատեսել, բայց ինչ անենք, երբ վարկանիշային ցուցակի շատ առաջատարներ չեն մասնակցում մրցաշարին, իսկ երիտասարդները չկարողացան արդարացնել սպասելիքները։ Կարենյո Բուստան և Անդերսոնը իրենց ցուցադրած խաղով արժանի են այսպիսի արդյունքի։ Նրանցից մեկը դեռ եզրափակչում է խաղալու, ինչը նվաճում է ամբողջ կյանքի համար։

Իհարկե, մատուցումներով Անդերսոնն առավելություն կունենա։ Այս մրցաշարում նրա մատուցումները հրաշալի են ստացվում։ Իսպանացին իր հերթին մատուցումներն ընդունելիս մեծ խնդիրներ կունենա։ Կարենյո Բուստային մնում է հուսալ, որ մրցակցի առաջին մատուցումներն այնքան էլ հաջող չեն ստացվի։ Այդ դեպքում Բուստան շանսեր կունենա։

Անդերսոնը բարելավել է մատուցումների ընդունման մակարդակը։ Նա շատ ակտիվ է ընդունում դրանք, ճնշում է մրցակիցներին։ Իսկ իսպանացու մատուցումներն ամենահզորը չեն։

Մրցակիցները 2 անգամ հանդիպել են, Բուստան նույնիսկ 1 սեթ չի կարողացել վերցնել։ Վերջերս նրանք հանդիպել են Մոնրեալում, որտեղ Անդերսոնը լուրջ առավելություն ուներ։

Կարծում եմ, որ կիսաեզրափակչում Անդերսոնն առավելագույնը 1 սեթ կզիջի։

Օրդինար: Հաղթած
US Open, տղամարդկանց մենախաղ, կիսաեզրափակիչ
21:00/8 սպտ
Քեվին Անդերսոն — Պաբլո Կարենյո Բուստա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0