Քեի Նիշիկորի — Էնդի Մարեյ. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

20:00, 13 օգս 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել թենիսի օլիմպիական մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի Քեի Նիշիկորի — Էնդի Մարեյ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում բրիտանացին կհաղթի երկու խաղափուլերում: 

Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչպես է իրեն այժմ զգում Քեի Նիշիկորին: Նա դժվար հանդիպում ունեցավ Գաել Մոնֆիսի հետ: Շատ երկար նրանք միմյանց տանջեցին: Ինչ-որ խելահեղ խաղարկումներ եղան: Երկուսն էլ մինչև վերջ պայքարեցին, և ի վերջո որոշիչ սեթի ձգձգվող թայ-բրեյքում ճապոնացին կարողացավ հաղթել: Մարեյը նույնպես հաղթեց երրորդ սեթի թայ-բրեյքում, բայց բոլորը հասկանում էին, որ նա չի կարող պարտվել Սթիվ Ջոնսոնին: Ընդհանրապես այդքան էլ հասկանալի չէ, թե ինչով է զբաղվում Էնդին վերջին խաղերում: Նա հեշտությամբ վերցնում է առաջին սեթը, իսկ այնուհետև պարզապես դադարում է իր թենիսը խաղալ, հնարավորություն է տալիս մրցակիցներին անել այն ամենը, ինչ հնարավոր է, բայց, ինչպես ինձ է թվում, կիսաեզրափակչում բրիտանացին այդպիսի ազատություններ իրեն թույլ չի տա: Վերջիվերջո Նիշիկորին այլ կարգի մրցակից է: Նրա հետ չի կարելի այդպես թուլանալ: Իմ կարծիքով՝ ֆիզիկապես Մարեյն ավելի լավ է պատրաստված: Բացի այդ, նա հիանալի ռեկորդ ունի ճապոնացու հետ խաղերում: Հաճախ է նա շատ հեշտությամբ հաղթում Նիշիկորիին: Նույնիսկ չգիտեմ, թե դա ինչով բացատրեմ: Այո՛, այս տարի Դեվիսի գավաթում միմյանց հետ ծանր հանդիպում ունեցան, բայց ավելի հաճախ Մարեյը հաղթել է երկու սեթերում: Կարծում եմ՝ այժմ ևս նա կհաղթի 2:0:

Օրդինար: Հաղթած
Օլիմպիադա-2016. տղամարդկանց մենախաղ. կիսաեզրափակիչ
20:00/13 օգս
Քեի Նիշիկորի - Էնդի Մարեյ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ