«Պուշկաշ Ակադեմիա» – «Ֆիորենտինա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Պուշկաշ Ակադեմիայի» փոխարեն կարող էր լինել «Արարատ-Արմենիան», սակայն երևանյան ակումբը չկարողացավ որակավորման երրորդ փուլում հաղթահարել հունգարական թիմի արգելքը։
Այս թիմերի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» զարմացրեց։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։ Իհարկե, առաջին հերթին պետք է մեղադրել «Ֆիորենտինային», որը կարծես թե թերագնահատել էր մրցակցին։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ հյուրերն արժանի խաղ են ցուցադրել։
Նույնը կշարունակվի նաև տնային խաղում, բայց դժվար թե դրական արդյունք գրանցվի դաշտի տերերի համար։ «Ֆիորենտինան» այս մրցաշարի նախորդ 2 խաղարկությունների եզրափակիչների մասնակից է։ Այս մրցաշրջանում թիմը գլխավորում է Ռաֆայելե Պալադինոն, որը նախկինում աշխատում էր «Մոնցայում»։
«Մանուշակները» պատասխան խաղում չեն կրկնի առաջին հանդիպման սխալներն ու վստահ հաղթանակ կտանեն։ Ընտրում եմ «Ֆիորենտինայի» ֆորա (-1) խաղադրույքը՝ 1․95 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: