«Պուշկաշ Ակադեմիա» – «Արարատ-Արմենիա»։ Կանխատեսում և խաղադրույք
Ցավոք նախորդ շաբաթ հայկական թիմերից միայն «Արարատ-Արմենիան» չկարողացավ դրական արդյունք գրանցել։ Թիմը տնային խաղում 0։1 հաշվով պարտություն կրեց։ Ավելի ցավալի է այն, որ «Արարատ-Արմենիան» գոլ բաց թողեց հանդիպման 89-րդ րոպեին։
«Պուշկաշ Ակադեմիան» հիմնականում փորձառու ֆուտբոլիստներից կազմված թիմ է։ Ներքին առաջնությունում հունգարական թիմը հաղթել է նոր մրցաշրջանում անցկացրած բոլոր 3 խաղերում։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմի համար բավական դժվար է լինելու Հունգարիայում։ «Պուշկաշ Ակադեմիան» կարող է ինչպես վերահսկել գնդակը, այնպես էլ այն հանձնել մրցակցին ու շեշտը դնել հակագրոհների վրա։ Ճիշտ է, 1 գնդակի տարբերությունը չեզոքացնելն անհնարին չէ, սակայն բարդ իրագործելի է։
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հյուրերը գոլ կխփեն այս խաղում։ Թիմը կորցնելու բան չունի։ Ցանկացած իրավիճակում «Արարատ-Արմենիան» մրցակցի դարպասը տանող ճանապարհներ պետք է փնտրի։
Տանտերերի գոլի վերաբերյալ նույնպես կասկածներ չունեմ։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․89 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: